Վրաստանը հայտնել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին` ասելով, որ պատրաստ է Թբիլիսիում հարթակ կազմակերպել` ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ցանկացած ձեւաչափով բանակցություններ վարելու համար:
«Ես ուզում եմ դիմել երկու երկրների նախագահներին եւ իշխանություններին [Հայաստան եւ Ադրբեջան], նրանց միջեւ հնարավորինս շուտ երկխոսությունը վերականգնելու եւ դեէսկալացման եւ հրադադարի կոչ անելու համար: Մենք պատրաստ ենք ամեն ինչի, ինչ կողմերը կցանկանան»,- ասել է Զուրաբիշվիլին շաբաթ օրը ղարաբաղյան հակամարտությանը նվիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում:
Նախագահը դիմել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` նշելով, որ նրանց դերը մեծ է հակամարտության կարգավորման գործընթացում: Նա նաեւ խնդրում է ԵՄ-ին միջամտել եւ նպաստել հրադադարի ռեժիմին, քանի որ Կովկասի բոլոր երեք երկրներն Արեւելյան գործընկերության ծրագրի մասնակից են: «Եվրամիությունը հետաքրքրված է կայունությամբ եւ խաղաղությամբ այս տարածաշրջանում: Այն պետք է օգտագործի իր ուժերը հանուն խաղաղության եւ իրավիճակի դեէսկալացման»,- հավելել է պետության ղեկավարը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը