Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Փաշինյանը դիմեց ադրբեջանցի իր գործընկերներին` ասելով՝ եկեք չարտահոսենք գաղտնի ինֆորմացիա. Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում «Ալիև- Փաշինյան զույգի տապալման և ապագա սաբոտաժների փորձերի մասին» վերնագրով տեսանյութ է հրապարակել:

Նա անդրադարձավ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած այն տեղեկատվությանը, որ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը գաղտնի բանակցում են բանագնացների միջոցով, որտեղ նշվում էր նաև վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի անունը:

Դանիելյանը նշեց, որ ըստ այդ տեղեկության, ՀՀ բարձրաստիճան պատոնյաները գաղտնի կարգով ադրբեջանցի գործընկերների հետ բանակցություններ են տարել արցախյան հարցի կարգավորման շուրջ, որի բովանդակությունը նրանում էր, որ սկզբից հայկական կողմը երեք շրջանները կհանձնի, հետո ևս երկու շրջան, բայց ինչի հիման վրա նշված չի եղել, սակայն Արթուր Դանիելյանի կարծիքով՝ այն հիմնված էր անվտանգություն՝ հողերի դիմաց բանաձի վրա, այսինքն հողերը պետք է հանձնվեին չհարձակվելու խոստման դիմաց:

Ըստ նրա՝ Արսեն Խառատյանը շտապեց հերքել տեղեկատվությունը,պնդեց, որ ի պաշտոնե նա երբևիցե նման բանակցութուններ չի վարել, բայց, մոռացել է նշել, որ ինքը ընդամենը պաշտոնավարել է մոտ 2 ամիս և 2018 օգոստոսին չէր պաշտոնավարում, իսկ երկու տարին մերձիշխանական շրջանակներում է գտնվել և վարչապետ Նիկոլ Փաշինյանի շփման առաջին «կռուգում» է եղել:

«Մեղմ ասած, կասկածները Արսեն Խառատյանի և Խառատյան ընտանիքի շուրջ չէին հանդարտվելու, քանի որ, եթե ինչ- որ հրաշքով ապացուցվեր «Հաքինազ»-ը կեղծ ինֆորմացիա է տարածել, բոլորիս վաղուց հայտնի է, որ թուրքադրբեջանահայկական հաշտեցման գործընթացում Խառատյանները բավական մեծ դեր են ստանձնել․ նրանց անմիջական միջնորդության ցեղասպանության թանգարանի տնօրեն է նշանակվել, որը Ցեղասպանության թանգարանի հրապարակային քաղաքականությունը սկսեց շտկել և մեր հիշելու և պահանջելու դիրքորոշումից պահանջատիրական մասնիկը սկսեց հեռացնել, բառացիորեն «պահանջել» բառը իր հռետոնաբանությունից հեռացվեց:

Դրանից զատ, մենք հիշում ենք, որ Խառատյանը հայտնի դարձավ նրանով, որ կոչ արեց մտածել թուրքերին ներելու մասին, ինչը բավական մեծ դժգոհության ալիք բարձրացրեց Հայաստանում»,- ընդգծեց նա:

Արթուր Դանիելյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց հրապարակմանը և փաստացի հաստատեց, ադրբեջանական լրատվականի տարածած ինֆորմացիայի իրավացիությունը:

«Նա կոչ արեց Ադրբեջանցի իր գործընկերներին դադարել գաղտնի ինֆորմացիա արտահոսել՝ սպառնալով, որ դա նրանց համար կարող է նույնպես վնասակար լինել: Այսինքին, Փաշինյանը ոչ թե ասաց, նման բան չի եղել, այլ դիմեց ադրբեջանցի իր գործընկերներին՝ ասաց՝ եկեք չարտահոսենք գաղտնի ինֆորմացիա:

Այստեղ իրական պրոբլեմը նրանում չէ «Հաքինազ»ը ճիշտ էր, թե սխալ էր, այլ այն, որ Փաշինյանը հաստատեց իրականում խնդիրը, որ հուլիսյան մարտերից հետո մեր պետության առջև խնդիրները բանակցային գործընթացի շուրջ չէր:

Մենք բազմիցս նշել ենք, որ կա մեկ օրակարգ և այդ օրակարգը Արցախն է, Նիկոլ Փաշինյանը ստացել է այդ լեգիտիմությունը, որպեսզի խաղաղ ճանապարհով նորից վերսկսի բրիտանական հին ռազմավարությունը՝ պանթուրքիստական աշխարհը կառուցելու, որտեղ հայերին տեղ չկա: Եվ այն սկիզբ առավ հայ- թուրքական հաշտությամբ»:

Արթուր Դանիելյանը նշում է, որ գաղտնի բանակցային գործընթացը շարունակվում էր մինչև Տավուշում հուլիսյան մարտերը, որտեղ հայկական զինվորականությունը վերջ դրեց հասարակությունից գաղտնի պահվող այդ պրոցեսից.

«Ադրբեջանը այդ մարտերի արդյունքում այլևս հնարավորություն չի ունենա վերադառնալ բանակցութոյունենրի սեղան:Ադրբեջանը և Հայաստանի ներկայիս իշխանությունները զրկվեցին այդ հնարավորությունից, նրանք տարիներ շարունակ խաղաղութուն էին քարոզում հանրությանը, մեր ժողովրդի սթափությունը պետք է թմրեցվեր, մեր ժողովրդին պետք է վստահեցնեին, որ ադրբեջանցիների հետ կարելի է խաղաղ, համերաշխ ապրել, բայց հուլիսյան մարտերը ցույց տվեցին, որ դա հնարավոր չէ»:

Նա նշեց, որ կարևոր է նաև մի հանգամանք, որ երեկ ՄԱԿ-ի գլխավոր գագաթնաժողովում Իլհամ Ալիևը իր ելույթում անդրադառնալով հուլիսյան մարտերին, նշեց, որ հուլիսի 12-ին հայկական զինված ուժերը ագրեսիայի դիմեցին և հարձակվեցին Ադրբեջանի վրա, ինչը Արթուր Դանիելյանի խոսքով, սուտ է․ այդ միջադեպը սկիզբ է առել օգոստոսի 12-ից մի քանի օր առաջ։

«Ուրիշ հարց է, որ մի քանի օր առաջ մինչև 12-ը Ալիևը և Նիկոլ Փաշինյանը որոշում են ինչ պետք է անեն և ինչպես պետք է արձագանքեն հայկական զինված ուժերի այդ նախաձեռնությանը, նախաձեռնություն, որը ՀՀ տարածքում գտնվող մեր դիրքերը բարելավվելու մեջ էր կայանում: Մի քանի օր մտածեցին, հասկացան, որ այլընտրանք չունեն, որոշեցին արձագանքել այդ փաստին՝ ադրբեջանական իրական ագրեսիային», ասաց նա: