Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

«Վերադարձա Հայաստան, իմացա՝ թաղված եմ Ակնաշեն գյուղում, գերեզմանն էլ չկա». Արմավիրի մարզի բնակիչ (տեսանյութ)

 

Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա էր իրականացնում Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքի բնակիչ Բաղդասար Հակոբյանը՝ ասելով, որ տարիներ առաջ վերադարձել է Հայաստան և պարզել, որ իրեն մահացած են ճանաչել՝ մահվան վկայական ունի:

«Խնդիրն այն է, որ 15 օրվա ընթացքում ինձ մահացրել են, իմ սեփական տները, տնամերձ հողամասը տարել են, և դիմող-ստացողը իմ հարևան Սամսոն Հակոբյանն է: Արդեն 8 տարի է՝ իմ սեփականությունը չեն վերադարձնում, որը օրենքով պետք է վերադարձնեն, միայն ինձ հարց են տալիս, թե՝ որտե՞ղ եք այսքան ժամանակ եղել: Որտեղ ուղարկել եք, այնտեղ էլ եղել եմ՝ գերեզմաններն եմ եղել: Հիմա եկել եմ, իմ սեփականությունը հետ վերադարձրեք»,- ասաց քաղաքացին:

Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է պարզել, որ իրեն մահացած են ճանաչել, և ինչպե՞ս են կարողացել իր տունը ձեռքից տանել, ինչպես ինքն է ներկայացնում:

«Ես դրսում էի ընտանիքիս հետ, 2008 թվականին վերադարձա Հայաստան, քանի որ անձնագիրս չկար, կորցրել էի: Դիմեցի գյուղապետարան, գյուղապետարանն ինձ ասաց, որ՝ դու մահացած ես, ոչ մի տեղեկանք չեմ կարող տալ: Ես իմացա, որ իրոք մահացած եմ, ու սկսեցի գործողությունները: Դիմեցի դատարան, ամեն տեղ, անգամ քրեական գործ հարուցվեց, մարդ դատեցին, թե ինչի՞ համար հարուցեցին այդ գործը, ինչի՞ դատեցին, եթե տուժող չկա, վնասվող չկա, չէ՞ որ ես եմ տուժել, դատարանով հաստատված է, որ իմ ընտանիքի հանդեպ կատարված է հանցագործություն: Հանուն հեղափոխության ես դիմել եմ Նիկոլ Փաշինյանին, որ զբաղվեն այդ գործով, ընթացք տան և իմ իրավունքները վերականգնեն»,- ասաց Ակնաշենի բնակիչը:

Նրա խոսքով՝ բոլոր թղթերն ունի, որ ապացուցում են, որ փաստաթղթեր են կեղծվել, այդ թվում՝ իր և մոր անձնագրի տվյալները: Ասում է՝ կեղծ փաստաթղթեր են սարքել, թե իբր մայրը ստորագրել և վաճառել է տունը, սակայն նա բացառում է այդ տարբերակը.

«Այստեղ հարազատներ ունեմ, բայց նրանք չեն իմացել, որ իմ վրա մահվան վկայական կա: Մայրս նույնպես տանը նստած՝ չի իմացել, որ 2004 թվականի ապրիլի 17-ին ես մահացել եմ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում: Ի՞նչ պաշտոնական փաստաթուղթ է հաստատել, որ ես իրոք այնտեղ եմ մահացել, միգուցե ես ուրիշ տեղ եմ մահացել: 2004 թվականի ապրիլի 17-ին Ակնաշեն գյուղում ես թաղված եմ, և գերեզմանն էլ չկա: Կեղծ պաշտոնական փաստաթղթերի հիման վրա, որը գտնվում է գործի մեջ, իբր թե իմ հարևանը 6500 դոլար տվել է իմ 75 տարեկան կույր մայրիկին, միակ բնակարանն էր, որտեղ ինքն ապրում էր… Ոչ մի մայր չի՛ կարող իր որդուն մահացնի 6500 դոլարով ու գնա փողոցում մահանա ու չիմանա, թե որտեղ է իր տղան մահացած: Իմ մահվան վկայականի մեջ, իմ գործերի մեջ գրված է, որ ես ծնվել եմ 15.01.1957 թվականին, բայց ես օֆիցիալնի ծնվել եմ և ունեմ ծննդյան վկայական, որ ծնվել եմ 29.01.1957 թվականին, իսկ իմ մայրիկի անձնագրում ծննդյան օրն ու ամիսը չկա, միայն գրված է, թե երբ է ծնվել, մնացածը չորս 0՝ 00.00.1930 թիվ: Խի այդ պասպորտ սեղանը չի՞ իմանում՝ այդ կինը ե՞րբ է ծնվել, ո՞ր օրն է ծնվել, ո՞ր ամսին է ծնվել, խի՞ են գրել՝ 00.00.1930 ու հաստատել նատարիուսի կնիքով, մինչև հիմա այդ հարցին չեն պատասխանում»:

Քաղաքացու խոսքով՝ չնայած նրան, որ նոր իշխանություններին ևս բազմիցս դիմել է, սակայն դրական տեղաշարժ չկա գործից, այսօր նամակ է հանձնել վարչապետի անունով և կսպասի նրա պատասխանին:

Մանրամասները՝ տեսանյութում