Եղել է մեկ ինքնաառաջադրում և մեկ առաջադրում. Արևիկ Պետրոսյան (տեսանյութ)
Այս պահին անցում ենք կատարել ՍԴ նախագահի ընտրության քննարկմանը, եղել է մեկ ինքնաառաջադրում և մեկ առաջադրում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը:
Նա վերահաստատեց երեկ ասածը, որ ո՛չ ինքնաառաջադրվելու է որպես ՍԴ նախագահ, ո՛չ էլ առաջադրելու է որևէ մեկի թեկնածությունը: «Առաջադրվելու դեպքում էլ ինքնաբացարկ կներկայացնեմ»,-հավելեց նա:
Հարցին՝ ճի՞շտ է, որ Երվանդ Խունդկարյանն ինքնաառաջադրվել է, Արման Դիլանյանին առաջադրել են, Պետրոսյանն արձագանքեց, թե մասամբ է ճիշտ:
ՍԴ դատավորի տեղեկացմամբ՝ այսօր ևս լրատվամիջոցների լուսաբանման վերաբերյալ հարցը բարձրացվել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի կողմից, և վերջինս էլ հետ է վերցրել, որովհետև երեկ հարցին բավականին մանրամասն անդրադարձ է կատարվել:
Նա նաև անդրադարձավ շրջանառվող լուրերին, թե ինքը ևս դեմ է եղել, որ ԶԼՄ-ներին թույլ տան լուսաբանել նիստը:
«Իրականությանը չի համապատասխանում, թե ես եղել եմ դեմ լրատվամիջոցների կողմից նիստի լուսաբանմանը: Ես սկզբունքորեն կողմ եմ եղել լուսաբանում իրականացնելուն և անհրաժեշտությանը՝ հրապարակային դաշտում իրականացնելու հետ կապված, որևէ առարկություն չեմ ունեցել, բայց, միաժամանակ ներկայացրել եմ նաև իմ դիտարկումները, որ համավարակով պայմանավորված՝ լրագրողների ու ՍԴ անդամների, աշխատակիցների առողջության անվտանգությունը համապատասխան պաշտպանվածության շրջանակներում պետք է ապահովված լինի»-ասաց նա՝ ընդգծելով նաև, որ թույլ տալու դեպքում որևէ սահմանափակում չպետք է լինի, և բոլոր ցանկացող լրատվամիջոցները պետք է մասնակցեն:
Նրա խոսքով՝ այդ դեպքում այլ խնդիր է առաջացել, քանի որ ՍԴ նիստերի դահլիճը վերանորոգվում է, և ԶԼՄ-ների մասնակցության դեպքում պետք է քննարկել նիստն այլ վայրում անցկացնելու հարցը:
Հիշեցնենք, որ ՍԴ նախագահի ընտրության առաջին նիստը եղել է երեկ, սակայն աշխատանքային ժամի ավարտի պատճառով՝ շարունակվում է այսօր: Դատավորների տեղեկացմամբ՝ երեկ քննարկվել են միայն տեխնիկական հարցեր:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը