Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Անգամ 30 ժամվա ծրագիր չունես, պարո՛ն Փաշինյան, ի՞նչ 30 տարվա ծրագրի մասին ես խոսում. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պահանջում է կառավարության ամբողջական պաշտոնանկություն, որին պետք է հաջորդեն արտահերթ ընտրություններ, և ՀՅԴ-ի ու «Հայրենիք» կուսակցության հետ համատեղ հանրահավաքը լինելու է այդ օրակարգով: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը:

«Պետք է երկիրը մաքրել այս վիճակից, սուտը ստի հետևից է հնչում: Փաշինյանը նպատակ է հռչակել օլիմպիական 25 ոսկի ունենալ մինչև 2050 թվական, երբ ՀԱՕԿ-ի նախագահին քաղաքական հետապնդման են ենթարկում: ԿԳՄՍ այս նախարարը կարող է ոսկե մեդա՞լ բերել: Անգամ 30 ժամվա ծրագիր չունես, պարո՛ն Փաշինյան, ի՞նչ 30 տարվա ծրագիր ես ներկայացնում: Ոչ ոք չգիտե՝ երբ նա առավոտյան արթնանում է, ի՞նչ է որոշելու, որքա՞ն կարելի է ծաղրել մարդկանց»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը:

Ըստ Պետրոսյանի՝ իշխանությունը տնտեսությունն ու սոցիալական ապահովության ոլորտը հասցրել է կործանման և ժողովրդին խաբելով է առաջնորդում. «Հնարավոր է՝ Փաշինյանը մի պահ առողջ դատողությամբ հասկանա, որ չի կարողանում կառավարել երկիրը: Բացի արտահերթ ընտրություններից՝ այլ տարբերակ չկա, իրենցից մեկը հո նոր վարչապետ չի՞ լինելու: Ընդդիմության համարյա ցանկացած նախագիծ մերժում են, երբ մեր արժեհամակարգի, եկեղեցու, բանակի մասին օրինագիծ է լինում, գրոհում են»:

Քաղաքական գործչի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումն սկսվեց, երբ նա խոսեց կառավարության հրաժարականի մասին. «Փաշինյանը գնում ու մասնակցում էր Ծառուկյանի գործարանի բացմանը, դե թող ասեր՝ դու հանցագործ ես, չեմ գա: Իշխանական խմբակցությունում քանի՞ քաղաքական դեմք կա: Նրանք բոլորը քայլելով եկան-դարձան պատգամավոր: Եթե, օրինակ, Անդրանիկ Քոչարյանը քաղաքական գործիչ է, ես էլ մնջախաղի թատրոնի դերասան եմ: Իշխանությունն առանց դիմակ դնելու զբաղված է իր հաճույքներով: Կաթողիկո՞սն է շատ շփվում հանրության հետ, թե՞ պատգամավորը, որ կաթողիկոսին թույլ են տալիս առանց դիմակի շրջել, պատգամավորներին՝ ոչ»:

Գևորգ Պետրոսյանի պնդմամբ՝ վարչապետն զբաղված է քաղաքացիներին գրպանելով, չի մտածում՝ թոշակառուն որտեղի՞ց օրական երեք դիմակ գնի. «Փաշինյանը հասկացել է, որ ամբողջ աշխարհը տեսնում է՝ Հայաստանում ներդրումային միջավայր չկա, նա իր հույսը դրել է տուգանքների վրա: Թոշակառուները վախենում են տանից դուրս գալ, որ չտուգանվեն: Ոստիկանությանը դարձրել են թշնամի, աղբ թափելիս մոտենում և անձնագիր են ուզում, եթե չունես՝ տուգանում են: Փաշինյանը թող առանց թիկնազորի շրջի մարզերում և լսի, թե ինչ են խոսում իր մասին»:

ԲՀԿ-ական պատգամավորի պնդմամբ՝ այսօր Փաշինյանի հույսը տուգանքներն ու «ֆեյքերի» բանակն են: «Վարչապետը թող չմոռանա, որ 2018-ի մայիսին ընտրվել է ԲՀԿ-ի շնորհիվ: Ծառուկյանի մի արտահայտության պատճառով ընկել են նրա հետևից: Իմքայլականները քրեական հեղինակությունների շնորհիվ են դարձել պատգամավոր, հիմա էլ մեծ-մեծ խոսում են: Նիկոլ Փաշինյանը կարգ է սահմանել, որ նախագահը, գլխավոր դատախազը, Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների նախագահն ինքն է, որևէ պաշտոնյա գոյություն չունի»,- ամփոփել է ընդդիմադիր պատգամավորը: