Արսեն Թորոսյանը շարունակում է ծաղրել ՀՀ քաղաքացիներին
Գնահատում եմ պայքարի արդյունավետությունը. Առողջապահական համակարգն արել է իր առավելագույնը՝ նման ցուցանիշներ ցույց տալու համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ առողջապահության ոլորտի մասով պայքարը կորոնավիրուսի դեմ միանշանակ հաջողված է:
«Բայց դա միայն մեր ոլորտի խնդիրը չէ, այլ ամբողջ ազգաբնակչության, բայց եկեք գոնե այսօր դրա մասին չխոսենք, այսօր տոն է»,-ասաց նա:
Հարցին, թե արձակուրդից վերադառնալո՞ւ է աշխատանքի, նախարարը պատասխանեց. «Իհարկե վերադառնում եմ»:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվելու դեպքերը վերջին օրերին Հայաստանում աճել են։ Հայաստանում սեպտեմբերի 21-ին՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47552 դեպքի: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 936 է:
Մեկ միլիոն մարդու հաշվով վարակվածների թվով Հայաստանն աշխարհում այս պահին 17–րդն է, մահերի թվով՝ 22–րդը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg