Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը
Քաղաքականություն

Հասարակական ճնշման տակ պետք է հասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների․ Իշխան Սաղաթելյան

2018-ի գարնանը ժողովրդի պահանջով տեղի ունեցավ իշխանափոխություն, իշխանության եկան մարդիկ, որոնք հետո հեռացան 18 թվականին ձեւակերպված պահանջներից եւ իրենց տված բոլոր խոստումներից։ Այդ իշխանության անցած 2,5 տարվա գործունեության ամփոփումից հետո կաող ենք ասել, որ նրանք շարունակաբար ձախողվում են։ Այս մասին «Կենտրոն» ՀԸ «Իմպուլս վերլուծական» ծրագրին հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Բոլոր այն ոլորտներում, որտեղ ցանկանում են բարեփոխումներ անել, առաջանում են քաոս եւ ճգնաժամ։ Սահմանադրական դատարանում ասում էին ճգնաժամ կա, պետք է բարեփոխումներ անենք, արդար, թափանցիկ ՍԴ ունենանք, բայց նրանց գործողությունների արդյունքում այսօր ՍԴ-ում ունենք խորը ճգնաժամ։ Իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի ունենա իր վերահսկողության ներքո գտնվող ՍԴ, նրանց չակերտավոր բարեփոխումների մոտիվացիան է ունենալ հսկելի, իշխանության որոշումներն անվերապահորեն կատարող ՍԴ, եւ առհասարակ վերահսկելի դատական համակարգ։ Նույնը մյուս բոլոր ոլորտներում։ Հիշո՞ւմ եք՝ 1,5 տարի առաջ ինչ էին հայտարարում բուհերի մասին․ Երեւանի պետական համալսարանը կոռուպցիայի մեջ է, քաղաքականացված է եւ այլն։ Մեկ տարի է՝ ռեկտոր չեն կարողանում ընտրել, պաշտոնակատարն էլ ասում է՝ ճիշտ կլինի, որ ռեկտոր նշանակի կառավարությունը, ոչ թե ընտրվի։ Այս իշխանության բարեփոխումների մոտիվացիան բարեփոխումները չեն», ասել է Իշխան Սաղաթելյանը։

Ըստ ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի՝ բոլոր ոլորտներում քաոս է, որովհետեւ իշխանությունը չունի բարեփոխումների հայեցակարգ, զարգացման ռազմավարություն, բոլոր որոշումներն ընդունվում են ըստ իրավիճակի։

«Ինչ վերաբերում է կորոնավիրուսի համավարակին, մենք այն քաղաքական ուժը չենք, որ օգտվենք երկրի ծանր վիճակից։ Կորոնավիրուսի ներթափանցման առաջին օրերին Դաշնակցությունը հանդես է եկել մի քանի հայտարարությամբ, նախ ասել ենք, որ պատրաստ ենք մի կողմն դնել քաղաքական տարաձայնությունները, համախմբել բոլոր ուժերը, որովհետեւ երկիրն ու ժողովուրդը ունեն խնդիր։ Իշխանությունը չի արձագանքել։ Մարտի 22-ին հանդես ենք եկել ամբողջական փաթեթով, 48 կետից բաղկացած, ասել ենք, որ պատրաստ ենք մեր ուժերով օգնել իշխանությանը՝ դժվարությունները հաղթահարելու համար։ Դարձյալ ոչ մի արձագանք չենք ստացել։ Սա է այս իշխանության դիմագիծը․ չլսելը, մեծատությունը, անփորձությունը։ Եվ նրանց անհետեւողական ու անգրագետ գործողությունների հետեւանքով ունենք հազարից ավելի մահ։ Հասարակական դժգոհությունները գնալով ավելանալու են», նշել է Ի․Սաղաթելյանը։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խոսքով՝ իշխանությունը սպառել է որեւէ իրական բարեփոխում անելու հնարավորությունը։

«Անցել է 2,5 տարի եւ իշխանությունը մնացել է լոզունգների մակարդակին։ Կեղծ վիճակագրական տվյալներ են ներկայացնում։ Գնահատելով ստեղծված իրավիճակը, մենք պահանջում ենք արտահերթ խոհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում պետք է ձեւավորվեն նոր խորհրդարան ու նոր որակի կառավարություն, որն ի վիճակի է լուծել երկրի առաջ ծառացած մարտահրավերներն ու խնդիրները», ասել է դաշնակցական գործիչը։

Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայրենիք» կուսակցությունների հետ համագործակցում են արդեն 3 ամիս, կոնկրետ օրակարգի շուրջ, հայտարարվել է, որ այս համագործակցությունը նախընտրական դաշինք չէ, որեւէ անձի շուրջ համախմբում չէ, այլ ընդդիմադիր ուժերի համախմբում է։

«Բավական արդյունավետ ենք համագործակցում, օրակարգը վերջնական ձեւակերպման փուլում է, ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ակտիվ աշխատում է։ Հասարակական ճնշման տակ պետք է հասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անկացմանը։ Դա է իրավական ճանապարհը, դրա համար անհրաժեշտ է վարչապետի հրաժարականը։ Այսօրվա ԱԺ-ն չի արտահայտում Հայաստանի քաղաքական ներկապնակը։ ԱԺ-ն ի զորու չէ դիմագրավել Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին։ Մենք ամենօրյա ռեժիմով հանդիպում եւ շփվում ենք մարդկանց հետ, տեսնում ենք խորը հիասթափությունը։ Մեկ քայլով արդյունքի չենք հասնի, անհրաժեշտ են հետեւողական գործողություններ», նշել է Ի․Սաղաթելյանը։

Հանրապետական կուսակցության հետ, ըստ դաշնակցական գործչի, համագործակցության հարց չի քննարկվում։

«Հնի ու նորի, սեւի ու սպիտակի բաժանումը տեխնոլոգիա է։ Այս իշխանությունը արդեն հին է, շատ շուտով դառնալու է անցյալ։ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին մենք իշխանության մեջ ենք եղել 2 տարի 8 ամիս, այս իշխանությունն արդեն 2,5 տարի ունի բացարձակ իշխանություն եւ ոչ մի իրական բարեփոխում չի արել։ Սխալ է առաջնորդվել հինունորի կարգախոսներով։ Մեր սփյուռքահայ ընկերներից մեկը ժողովներից մեկի ժամանակ ասաց, թե վախենում է նոր Հայաստան արտահայտությունից, որովհետեւ մենք միշտ նոր ենք ասել այն շրջաններին, որոնք կորցրել ենք՝ Նոր Խարբերդ, Նոր Արաբկիր եւ այլն։ Այսինքն այդ բաժանումը՝ հնի եւ նորի, կեղծ օրակարգ է եւ այլեւս չի աշխատում։ Կան կարողներ եւ անկարողներ, կան ազգայիններ ու ապազգայիններ։ Նախկին՝ արատավոր բարքերին, իհարկե, վերադարձ չկա», ասել է նա։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարույթունյանն իր հանդեպ կուտակած բացասական վերաբերմունքով ոչ թե առանձնանում է այսօրվա իշխանությունից, այլ մարմնավորում է այն։

«Անցած տարվա նոյեմբերից ՀՅԴ երիտասարդական թեւը պահանջում է նրա հրաժարականը։ Մեր խնդիրը այդ ոլորտում իրականացվող քաղաքականությունն է, իսկ Սահմանադրությամբ ոլորտի պատասխանուն նախարարն է։ Կառավարությունը կցկտուր ասել է, թե այն նաեւ իր ռազմավարությունն է։ Երբ ամբողջական պատկերը պարզ կլինի, մեր գործողությունները կորոշենք եւ կիրականացնենք», ասել է նա։

Երեկվա ասուլիսում Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե ՀՅԴ-ի դեմ քրեական գործերի արկղերը պատրաստելը ժամերի հարց է, Իշխան Սաղաթելյանը հակադարձել է․ թող որեւէ մեկը չփորձի ՀՅԴ-ին վախեցնել քրեական հետապնդումով կամ հետը խոսի շանտաժի լեզվով։

«Այնպիսի տպավորություն է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձել է եւ հիմա 1994 թիվն է։ Դաշնակցությունը պատրաստ է ցանկացած սցենարի։ Եթե իրենք մեր քաղաքական քննադատությանը պատասխանում են քրեական գործերով, որոնք գոյություն չունեն, պատասխանը լինելու է շատ խիստ եւ կտրուկ, Դաշնակցությունը երեկ ստեղծված կուսակցությունը չէ։ Չարաչար սխալվում են, եթե կարծում են, թե ով պետք է լինի ընդդիմություն եւ ով քննադատի։ Առաջին հանրահավաքը շատ չի ուշանա, միասին համաձայնեցնելուց հետո կհայտարարենք այդ մասին», ընդգծել է Իշխան Սաղաթելյանը։