Որոշ մարդիկ ունեն դիպլոմ, չունեն պրոֆեսիոնալիզմ․ նոր դրվագներ տնտեսական թեմաներով քննարկումից
Ով է ճանաչում, թե ով է Հայաստանի գլխավոր համաճարակաբանը. Կա՞ այդպիսին: Այս մասին լրագրողների հետ տնտեսական թեմաներով զրույցի ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Իմ կարծիքով այս պայքարի ամենից ակտիվ, երեւացող եւ որոշումներ կայացնող դեմքը պետք է լիներ Հայաստանի գլխավոր համաճարակաբանը: Մենք տեսնում ենք ինֆեկցիոնիստների: Ինֆոկցիոնիստը բժիշկն է, որը բուժում է հիվանդին: Բյց պետք է ամեն ինչ անենք, որ հիվանդը չգնա, ընկնի ինֆեկցիոնիստի ձեռքը հիվանդանոցում: Բոլոր երկրներում, որոնք հաջողված պայքար են մղել Կովիդի դեմ, համաճարակաբանները ամենից կարեւոր դեմքերն են: Շատ տեղերում նույնիսկ իշխանությունը խումբ էր ձեւավորում, որոնց առաջարկները ոչ թե քննարկում էին, այլ ուղղակի կատարում էին:
Երբ դա ասում է ոչ թե մասնագետը, այլ երկրի ղեկավարն ամեն օր ասում է, թե դիմակ ոնց դնեն, ձեռքերը ոնց լվանան, դա ուղղակի աբսուրդի ժանրից է: Դրա համար էլ ունենք այսպիսի արդյունքներ: Մենք մասնագետի նկատմամբ հարգանք չունենք: Ոնց որ մարդիկ ունեն դիպլոմներ, բայց չունեն պրոֆեսիոնալ մտածելակերպ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը օրեր առաջ հանդիպել էր տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների և տնտեսագետների հետ։ Այսօր հրապարակվել են այդ քննարկումից նոր դրվագներ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg