Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Տեսանյութեր

Իրավապահ մարմիններին պատվեր տված մարդիկ պատասխան են տալու. Փաշինյա՛ն Նիկոլ, դա քեզ մոտ չի ստացվելու. Արաբկիրի նախկին թաղապետ (տեսանյութ)

Հարցաքննության հրավերը վերաբերում է 2005-2007 թվականների ընթացքում իմ պաշտոնավարման ժամանակահատվածում որոշակի փաստաթղթերին, բայց, քանի որ կա վաղեմության ժամկետ, ինձ առաջարկել են նաև քննարկել այդ մասը ու գնալ այս գործընթացի կարճմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը, որը հրավիրվել էր ԱԱԾ քաղաքային վարչություն հարցաքննության:

«Բնականաբար, մերժել եմ գործի կարճման տարբերակը և խնդրել ու պահանջել եմ, որ հարուցվի քրեական գործ, կատարվի քննություն, և մեղավորները պետք է պատասխան տան»,- ասաց Հովհաննես Շահինյանը:

Դիտարկմանը, որ ամիսներ առաջ խուզարկել էին նրա բնակարանը, այնուհետև կրկին հրավիրել հարցաքննության, ի՞նչ կապ կա այս և նախորդ հարցաքննության միջև կամ արդյո՞ք նույն գործի շրջանակում է, Շահինյանը պատասխանեց.

«Ես կարող եմ ասել, որ այս հարցաքննությունն ավելի շատ կապ ունի իմ հասարակական-քաղաքական գործունեության հետ, քանի որ այն, ինչ խոսում ենք մեր թվարկության 2005-2007 թվականներին է վերաբերում, այսինքն՝ 13 տարի առաջվա վաղեմության ժամկետ ունի գործը: Բայց խնդիրն այստեղ այն չէ, որ մենք ուզում ենք օգտվել այդ վաղեմությունից, հակառակը՝ մենք խնդրում ենք ու ցանկանում ենք, որ քննվեն այդ գործերը, և եթե մեղավոր կլինեմ ես կամ մեկ ուրիշը, ապա պետք է պատասխան տան»,- ասաց Շահինյանը:

Հարցին, թե նրա նախկին ենթակաները նույնպես հրավիրվում են հարցաքննության, և իրավապահներն ինչ են կասկածում, Շահինյանը պատասխանեց, որ գործով զբաղվող իրավապահները նախքան այս ընթացակարգերը, եթե ունեն ինֆորմացիա, ապա ճիշտ կլինի, որ փորձագիտական մակարդակով մասնագետների հետ քննարկեն՝ ինչ է նշանակում տեղական ինքնակառավարման մարմին, և ինչ գործառույթներ ունի համայնքի ղեկավարը և ավագանին:

«Թող ներկա իրավապահները հետաքրքրվեն՝ արդյո՞ք մենք այն ժամանակ չունեինք վերադաս և որքանով կարող էինք մսխել համայնքի ունեցվածքը, կամ արդյոք մենք այդ ժամանակահատվածում չունեինք աշխատող իրավապահ մարմիններ, որոնք, բնականաբար, այդ խախտումները տեսնելով՝ մեզ պատասխանատվության կենթարկեին: Այս ամեն ինչը ժամանակի կորուստ է, եթե մենք չենք ուսումնասիրում դիմացինի իրավունքները»,- ասաց Շահինյանը:

Նրա խոսքով՝ շատ անտրամաբանական կլինի, որ որևէ չինովնիկ իր պաշտոնավարման ժամանակահատվածի մասին կարծի, թե բացթողում կամ թերացում չի ունեցել:

«Եթե կա նման մարդ, ապա ես ինձ այդ մարդկանց թվին չեմ դասում, քանի որ ինքը՝ հենց աշխատանքը, ունի առանձնահատոկություն, որ դու կարող ես որոշակի թերացումներ ունենալ: Ինձ համար փաստ է, որ ես հետապնդվում եմ, իմ հասարակական-քաղաքական գործունեության համար, քանի որ 2019 թվականին ՀՔԾ-ում քննություն է եղել «Մարտի 1»-ի հետ կապված իմ դերակատարման մասին, բայց պարզվեց, որ 2008 թվականի փետրվարի 25-ին ես ծանր վիրահատություն եմ տարել, և վերակենդանացման բաժանմունքից նոր էի տեղափոխվել»,- ասաց Շահինյանը:

Նրա խոսքով՝ ներսում իրեն ասել են, որ հարցաքննությունը վերաբերում է միայն իր պաշտոնավարմանը, և քանի որ կա վաղեմություն, կարող են պայմանավորվել ու գնալ գործի կարճման:

«Պատասխան կտան այն մարդիկ, որոնք այս պատվերն իջեցրել են իրավապահ մարմիններին, որպեսզի ինձ ձայնազրկեն կամ մեկուսացնեն: Փաշինյան Նիկոլ, դա քեզ մոտ չի ստացվելու, ա՛յ տղա»,- ասաց Շահինյանը

Մանրամասները՝ տեսանյութում։