Տպավորություն է՝ 17 մարդու մահը չի հետաքրքրում ոչ ոքի. Արման Աբովյան
Ինձ մոտ տպավորություն է, որ ալկոհոլային թունավորումից 17 մարդու մահը առանձնապես չի հետաքրքրում ոչ ոքի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Իսկ ո՞վ է պատասխան տալու։
Օգոստոսի 31֊ից մինչեւ սեպտեմբերի 5֊ը, Հայաստանում գրանցվել է ալկոհոլային թունավուրումների աննախադեպ աճ։
5 օրվա ընթացքում թունավորվել է 46 մարդ, որոնցից ունենք 17 զոհ։
Պատկերացնու՞մ եք՝ 17 զոհ ալկոհոլային թունավորումից մի քանի օրվա ընթացքում։
Այո, իրավապահները հայտարարել են, որ աշխատում են պատճառների եւ մեղավորների բացահայտման ուղղությամբ, բայց հազար ներողություն, իսկ համապատասխան մարմիններից ինչո՞ւ առարկայական առումով «ձեն֊ձուն չկա», սննդի անվտանգության ոլորտի պատասխանատուներից օրինակ, համոզված եմ, որ ամեն օրվա ռեժիմով պետք է տեղեկություն լինի, թե ի՞նչ աշխատանքներ են կատարվում, որ հանկարծ նման դեպքեր չկրկնվեն։
Ինձ մոտ տպավորություն է, որ 17 մարդու մահը առանձնապես չի հետաքրքրում ոչ ոքի։
Եվ ի վերջո, չկա պատասխան, թե ի՞նչ պետք է անել, որ խուսափենք այս ահավոր իրավիճակի կրկնումից։
ՀԳ
Եթե հանկարծ ավտովթարից 17 մարդ մահանար (Աստված հեռու պահի ), ապա համոզված եմ, որ երկրում սուգ կհայտարարվեր...
ՀԳԳ
Խոստանում եմ, որ իմ բոլոր լիազորությունները կօգտագործեմ, օրենսդրական դաշտում խիստ կարգավորումներ առաջարկելու համար, որոնք կնվազեցնեն այսպիսի դեպքերի կրկնությունը ապագայում։
Ժողովուրդ...17 մարդ է մահացել»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg