Կրկին երազում են Ռուսաստան մեկնելու մասին. երազում են եւ պահանջում
Ռուսաստանի Դաշնություն մեկնելու պահանջով քաղաքացիներն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, կրկին Կառավարության բակում էին. նրանց պահանջը շարունակում է մնալ նույնը։
«Իմ բնագավառի գործը Հայաստանում չի լինի, իմ կլիենտուրան, գործը դրսումա, տնեցիներս էնտեղ են։ Վիճակ չկա, ժողովուրդը պետքա ձայնը բարձրացնի, ղեկավարությունը դա լսելի պետք է դարձնի, հաշվի նստի ժողովրդի հետ։ Տարբեր խմբեր եկել են այստեղ պայքարելու, հույսները կտրել են, պետք է պայքարենք, որ հարցը լուծեն։ Կեսը դուրս են քնում, կեսը բարեկամի տունը, կեսի ընտանիքը դուրսն է։ Ես հասկացել եմ, որ արտակարգ դրության չեղարկումից հետո սահմանափակումները՝ ելքի մուտքի,մնալու է։ Հստակեցում չկա, ինչ կետերով է արտակարգ դրությունը հանվելու։ Մեր ֆեյսբուքի խմբում 1980 հոգի մարդ կա, դե եթե հաշվենք ընտանիքներով 6-7 հազար մարդ ուզում է գնալ։ Ոչ մի լուծում չի եղել, չարտերային թռիչքներա, շատ բաներ հաշվի չեն առնում։ Թող ասեն Ռուսաստանի հետ էս հարաբերություններն է, հիմա հնարավոր չէ բացել, ձեր գլխի ճարը տեսեք մի կերպ ապրեք, մինչեւ լուծեք։ Մարդկանց ասեն էս վիճակնա, կգնան մի բան կմտածեն, վարկերը չեն կարողանումմուծեն, գործը էնտեղա, պետք է աշխատեն փող ուղարկեն։ Սեւ ցուցակ ես ընկնում, որ հացի փող չունենաս բանկից փող չես կարա վերցնես հաց առնես։ Դրանից վատ վիճակ լինումա», - ասաց ցուցարարներից մեկը։
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ նշեց, որ իրենց անհայտ է, թե արտակարգ դրության ավարտից հետո ինչպիսի կարանտինային պայմաններ են լինելու. «Սահմանները փակ են մնալու, թե՞ ինչ որ արտոնություններ են լինելու։ Մեզ դա է հետաքրքրում՝ սահմանների բացումը, որովհետեւ չի կարելի ընտանիքին բաժանել իրարից։ Օրինակ՝ ամուսինը դակումենտի համար եկել է Հայաստան ու պլեն է մնացել ամենաբուն իմաստով։ Մարդ կա երեխայի հետ էստեղ է , բայց ամուսինն էնտեղ է։ Դուրս է գալիս 5-6 ամիս իրարից բաժանել են։ Բա էս մարդիկ ո՞ւմ դիմեն»։
Ցուցարարի խոսքով՝ իրենց պետք է հստակ պատասխան տան. եթե չեն բացելու սահմանը, թող իրենց զգուշացնեն. «Այս մարդկանց պետք է հստակ պատասխան տան։ Եթե ասեն չեն բացում՝ կիմանանք ինչ անենք։ Բոլորն ուզում են գնան իրենց աշխատանքին, դպրոցը, մանկապարտեզը։ Ով դիմել է , ասում են՝ սպասեք տեսնենք ինչ է լինում։ Թե կարանտինային ինչ պայմաններ են, իրենք կիմանան, անհայտ է ոնց է լինելու»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg