Հայաստանի բյուջեի մսխումը շարունակվում է. կգնեն 150 ավտոմեքենա
Կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 3-ի նիտում նախագիծ ընդունվեց, որը վերաբերում է պետական բյուջեում վերաբաշխում կատարելուն. նախագծով գումար է հատկացվում ոստիկանությանը նոր ձևավորվող պարեկային ծառայության համար 150 տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար:
Նախագիծը կառավարության նիստում ներկայացրել Ոստիկանապետ Վահե Ղազարյանը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր հերթին խոսեց ծրագրի ընթացքի մասին՝ հայտարարելով, որ իրականացրել են դասախոսների մրցութային կարգով ընտրություն, հոկտեմբերից մեկնարկելու է 5-ամսյա դասընթացի փուլ. «Մեկ տեղի համար պայքարել է 3 անձ: Մեծամասնություն են կազմում քաղաքացիական անձինք: Դիմել են նաև ոստիկանության գործող ծառայողներ: Հիմա արդեն մեկնարկում է մրցույթը, ինչը թույլ կտա ընտրություն կատարել 770 հոգու համար, ովքեր 5-ամսյա դասընթացն անցնելուց հետո 2021 առաջին եռամսյակի ավարտին պատրաստ կլինեն Երևանում ծառայության: Դրանից հետո պարեկային ծառայությունը կտարածվի ամբողջ հանրապետության տարածքում: Ավտոմեքենաները կահավորված են լինելու ամենավերջին տեխնիկական հագեցվածությամբ: Բացի դրանից, պարեկային ծառայության հետ միասին գործարկվելու է օպերատիվ կառավարման կենտրոն: Պարեկային ծառայությունն ունենալու է նոր զենքի տեսակ, որը ձեռք է բերվելու աշնան ընթացքում, որպեսզի գործնական պարապունքների ընթացքում դրա կիրառման հմտությունները ձեռք բերվեն»:
Ոստիկանապետ Ղազարյանը հավելեց, որ ավտոմեքենաներից 10-ը Հայաստան կհասնեն նոյեմբերի 1-ին, իսկ 140 հատը կհասնեն դեկտեմբերի 20-ին:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg