Բաքուն Մոսկվային մեղադրել է շինանյութի անվան տակ Հայաստան և Սիրիա զենք մատակարարելու մեջ
Ռուսաստանը Հայաստանին զենք է մատակարարում, դրա մի մասն այնտեղից հետո Սիրիա է ուղարկվում, օգոստոսի 29–ին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Այդպիսով պաշտոնական Բաքուն իր անվստահությունն է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ ավելի վաղ արած պնդման վերաբերյալ, թե Իլ–76 ինքնաթիռներով Հայաստան շինանյութ է տեղափոխվում։
Հիքմեթ Հաջիևը լրագրողներին մեկնաբանել է զենքի մատակարարման թեման Ադրբեջանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ ճեպազրույցի ավարտից հետո։
Բաքվում առանձնահատուկ վրդովմունք է առաջացնում այն փաստը, որ, ըստ ադրբեջանական կողմի տեղեկությունների, Ռուսաստանը Հայաստանին զենք է մատակարարել 2020 թ–ի հուլիսի 12-16–ը հայ–ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների կտրուկ սրացման ժամանակ և հետո։
Այս թեման արդեն եղել է մեդիայի գլխավոր լուրերի շարքում օգոստոսի 13-ին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցի համատեքստում։
Ադրբեջանական պաշտոնական աղբյուրներն այն ժամանակ հաղորդում էին, որ Իլհամ Ալիևը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «լուրջ մտահոգություն» հայտնելու «հայ–ադրբեջանական սահմանին բախումների դադարից՝ հուլիսի 17–ից մինչ օրս, Ռուսաստանից դեպի Հայաստան ռազմական նշանակության բեռների ինտենսիվ մատակարարման առթիվ»։
Ըստ Հաջիևի՝ Ադրբեջանն արդեն երկար ժամանակ հետևում է Ռուսաստանից Հայաստանի ուղղությամբ Իլ–76 ռազմավարական ինքնաթռների ակտիվ շարժին։
Ռուսաստանն Ադրբեջանին հաղորդել է, որ այդ Իլ–76 ինքնաթիռները շինանյութ են տեղափոխել։ Սակայն Բաքուն բավարարված չէ այդ պատասխանով, ասել է Հաջիևը։
«Ինքնաթիռներով շինանյութ սովորաբար չի մատակարարվում, դրա համար այլ հնարավորություններ կան», — նշել է նախագահի օգնականը։
«Մենք նաև տեղեկություններ ունենք, որ զենքը սիրիական տարածք է հասնում Հայաստանի տարածքով», — հավելել է նա։
Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ զինամթերք է տեղափոխում Հայաստանում իր ռազմաբազա, և հիշեցրել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը