Դուք մթերք արտահանելու ճանապարհը օլիգարխների համար եք բացել, որ նորից հարստանան. Ծղուկի բնակիչը` Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզի Ծղուկ համայնք՝ ծանոթանալու համայնքի խնդիրներին։
Ծղուկի բնակիչները վարչապետին ներկայացրին, որ համայնքի հողերից ոչ մեկը չի պատկանում համայնքի բնակիչներին, այլ տրամադրված է հարակից համայնքների բնակիչներին։
Նրանցից մեկն ասաց, թե բոլոր հողերը վարձակալել են ուրիշները, վարչապետը հետաքրքրվեց, թե ինչ լուծում կա այս հարցին ու ասաց, որ միայն այս համայնքում չի այս խնդիրը, և Կադաստրի կոմիտեն պետք է զբաղվի խնդրով։
Բնակիչներից մեկն էլ ասաց, որ տեղական շուկային պետք է ուշադրություն դարձնել, օրինակ` մսին, կարող են նաև տեղական միսն արտահանել։ «Դուք բացել եք ճանապարհներ մթերք արտահանելու համար, բայց բացել եք դա օլիգարխների համար, որ նորից հարստանան»։
Բնակչի դիտարկմամբ` պետք է արգելվեն նաև սառած մսերի, կաթի փոշիների ներկրումը, վարչապետն ասաց, որ կարող են այդ հարցը քննարկել, սակայն այդպես մթերքները կթանկանան։ Սակայն բնակիչը առարկեց՝ առանց դրա էլ ամեն ինչ թանկացել է։
Փաշինյանը վերջում շեշտեց, որ յուրաքանչյուր ներկայացված խնդիր գրի է առնվել, սակայն այս պահին որևէ հարցի պատասխան չունի։
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատան...
Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար
«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Հայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը
Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ