Բախումներ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ Ջավախքում. նոր մանրամասներ
Օգոստոսի 23-ին, Ջավախքում հայերի ու ադրբեջանցիների միջեւ բախումները սկսվել են հայ անչափահաս երեխային ծեծելու պատճառով. բախման հետեւանքով կան տուժածներ, ձերբակալվածներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանը։
«Ջավախքի Թորյա գյուղի բնակիչներն ունեն արոտավայրեր եւ այդ արոտավայրերից մշտապես օգտվում են։ Ադրբեջանցիներն իրենց ոչխարներն են բերել ու լցրել այդ արոտավայրերում։ Հայկական գյուղի բնակիչներն էլ երեխա են ուղարկել, որպեսզի զգուշացնի, որ այդ արոտավայրերը պատկանում են հայկական գյուղերին։ Ադրբեջանցիներն էլ երեխային բռնել ու ծեծել են։ Դրանից հետո ամբողջ գյուղում հավաքվել են, այնտեղից էլ ադրբեջանցիներն են հավաքվել ու բախում է տեղի ունեցել. ադրբեջանցիներն էլ երկաթե ձողերով ու փայտերով են եղել։ Արդյունքում 2 կողմերից էլ կան տուժածներ, հիվանդանոց տեղափովածներ կան»,- պատմեց էդուարդ Այվազյանը։
Նա նշեց, որ այս պահին ոստիկանությունից հայտնում են՝ 11 բերման ենթարկված կա։
Այվազյանը պատմեց, որ բերման ենթարկվածների մեջ կան նաեւ հայեր։
«Նրանց համագյուղացիներն էլ, մոտ 60-70 հայեր, հավաքվել էին ոստիկանության մոտ եւ պահանջում էին ազատ արձակել հայերին։ Մարդիկ ասում են, որ շատ մեծ արտոնություն ունեն ադրբեջանցիները»,- ասաց նա։
էդուարդ Այվազյանի խոսքով՝ նման վեճերն երկու կողմերի միջեւ նորություն չէր, սակայն այդպիսի մեծ մասշտաբների վեճ չէր եղել. «Մոտ 3 ամիս առաջ էլ նույն ադրբեջանցիները Ախալցխա էին բերել մոտ 15 հազար ոչխար ու կրկին օգտվում էին հայկական արտովայրերից։ Մոտ 15 գյուղի բնակիչներ հավաքվել եւ պահանջել էին, որ նրանց հեռացնեն, այնուամենայնիվ, իշխանության կողմից արձագանք չեղավ եւ բնակիչներն ինքնուրույն հեռացրին նրանց։ Այդ ժամանակ բախում չեղավ»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը