Եթե Բաբայանի տրամաբանությամբ առաջնորդվենք, 1991-1994թթ. հաղթական պատերազմի վրա էլ ստվեր կգցվի. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցիներն իրենց պարտությունը որպես հաջողություն են ներկայացնում, իսկ Արցախի ԱԽ քարտուղարը մեր սպաների ու զինվորների հաղթանակը, որից հետո ադրբեջանցիները մի քանի անգամ ավել թե մարդկային և թե զինվորական տեխնիկայի կորուստներ են կրել հաջողություն չի համարում:
Եթե Բաբայանի տրամաբանությամբ առաջնորդվենք, 1991-1994թթ.հաղթական պատերազմի վրա էլ ստվեր կգցվի, քանի որ 1994-ի զինադադարի կնքման ժամանակ (որն, ի դեպ, Արցախի անունից ստորագրել է նույն Բաբայանը, իսկ Հայաստանի Հանրապետության անունից` Սերժ Սարգսյանը) Արցախի ինքնապաշտպանական ուժերն ավելի քիչ տարածք էին վերահսկում, քան մի քանի ամիս առաջ:
Նման մոտեցումներն անթույլատրելի են:
Հ.Գ. Ապրիլյանից մի քանի ամիս անց Ալիևը հրապարակային ընդունեց իր ծրագրերի ձախողումը և նշեց, որ փակ դռների հետևում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg