Լոնդոնի Թաուերյան կամուրջը բացվելիս կոտրվել է (տեսանյութ)
Լոնդոնի Tower Bridge-ը՝ Թաուերյան կամուրջը, բացվելիս կոտրվել է։ Պատճառը մեխանիկական անսարքությունն է։ Մեքենաների և հետիոտների շարժը որոշ ժամանակով կասեցվել է, հայտնում է BBC֊ն։ Տեղական ժամանակով 17:00-ից հետո Լոնդոնի ոստիկանությունը հաղորդել է աշտարակի կամրջի անսարքության մասին: «Tower Bridge-ը ներկայումս փակ է հետիոտների և տրանսպորտային միջոցների համար մեխանիկական անսարքության պատճառով: Մեխանիկներն այժմ քրտնաջան աշխատում են կամրջի շահագործման հետ խնդիրը շտկելու համար», - Թվիթերի իր էջում ասել է ոստիկանության խոսնակը:
Ավելի ուշ կամուրջը բացվել է միայն հետիոտնի համար։ Այժմ այն վերանորոգված է և կրկին բաց է։ Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ կամրջի վրա երթևեկությունը դադարեցվել է ավելի քան մեկ ժամով:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը