Հույս ունեմ, իշխող ուժը պաշտոնանկ կանի ԿԳՄՍ նախարարին` ընդդիմության հետ քվեարկելով. Էդմոն Մարուքյան
Հուսով եմ ՀՀ խորհրդարանական պրակտիկայում կստեղծվի նախադեպ, որ ընդդիմությունը կնախաձեռնի նախարարին պաշտոնանկ անելու գործընթաց, և իշխող ուժը նույնպես, համաձայն լինելով, կմասնակցի այդ քվեարկությանը և իր նախարարին կհեռացնի: Այս մասին Brighttalk հաղորդման ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Անդրադառնալով ընդունելության քննություններին ասաց, որ ԿԳՄՍ նախարարը «օդից» պրոբլեմներ է ստեղծում եւ իրենք սեպտեմբերին նախարարների վերաբերյալ հացապնդում են անելու:
«Մենք երկու անգամ նախարարների վերաբերյալ հարցապնդում ենք արել եւ դրել ենք նրանց հրաժարականի հարցը: Մի դեպքում ֆինանսների, մի դեպքում էլ բնապահպանության նախարարի: Ես հույս ունեմ, քանի որ «Իմ քայլ»-ում էլ դժգոհություններ կան ԿԳՄՍ նախարարից, այս առիթը կարող է օգտագործվել եւ պաշտոնանկ անել նախարարին, եւ հույս ունեմ, որ խորհրդարանական պրակտիկայում այս նախադեպը կարող է ձեւավորվել, որ ընդդիմադիր ուժը կարող է նախաձեռնել նախարարի պաշտոնանկության հարց եւ իշխող ուժն էլ մասնակցի` այդպիսով հայտնելով իր դժգոհությունը»,-ասաց նա:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg