Դա մառազմ է, ի՞նչ ասեմ․ Վազգեն Մանուկյան
«Դե դա մառազմ է, ի՞նչ ասեմ»,- պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակի այն հայտարարության վերաբերյալ, թե Արցախի նախագահը չի հանդիպելու այն քաղաքական ուժերի հետ, որոնք հավաձայն չեն ՀՀ գործող իշխանությունների՝ Արցախի վերաբերյալ վարած քաղաքականության հետ, ասաց «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանը․
«Այդպիսի բան այս 30 տարիների ընթացքում չի եղել։ Անկախ նրանից՝ ինչքան սուր ընդդիմություն ենք եղել, միշտ էլ Ղարաբաղը այն հարցն է եղել, որը միավորող է եղել, և Ղարաբաղի ղեկավարությունը միշտ գիտակցել է, որ դա ամբողջ հայությանը միավորող հարցն է, այդտեղ իշխանութուն, թե ընդդիմություն, նշանակություն չունի»,- ասաց Մանուկյանը։
Վազգեն Մանուկյանին հարցրինք նաև, թե ի՞նչ է կարծում՝ ո՞րն է նման հայտարարություն անելու դրդապատճառը․
«Ես իմ կարծիքն ասացի, ես չեմ փորձելու ուրիշների դրդապատճառները գտնել։ Ես գտնում եմ, որ դա մինչ այժմ չհանդիպած մի երևույթ է, որը շատ բացասական է և չսազող մեր ժողովրդին»,- պատասխանեց ԱԺՄ նախագահը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg