Վրաստանը մինչեւ հոկտեմբերի 1-ը երկարաձգել է մշտական ավիահաղորդակցության վերսկսման արգելքը
Վրաստանը մինչեւ հոկտեմբերի 1-ը երկարաձգել է մշտական ավիահաղորդակցության վերսկսման արգելքը: Փոփոխության մասին հայտնել է Վրաստանի քաղավիացիայի գործակալությունը:
Մարտից Վրաստանը դադարեցրել է մշտական ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ: Կառավարությունը խոստացել է զբոսաշրջիկների ընդունել հուլիսի 1-ից, սակայն հայտարարվել է, որ աշխարհում համաճարակաբանական բարդ իրավիճակի պատճառով մշտական չվերթները կերկարացվեն մինչեւ օգոստոսի 1-ը: Դրանից հետո ժամկետը երկարացվել է մինչեւ սեպտեմբերի 1-ը, իսկ այժմ՝ մինչեւ հոկտեմբերի 1-ը, հաղորդում է ՍպուտնիկԳրուզիան:
Ավելի վաղ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան հայտնել է, որ կառավարությունը հրաժարվել է թույլատրել երկու ավիաընկերությունների՝ Wizzair-ի եւ Ryanair-ի չվերթները: