Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հարեվաններ

Թուրքիայի ընդդիմության 10 կետանոց պահանջագիրն իշխանություններին եւ Էրդողանի արձագանքը

Թուրքիայի ընդդիմությունն «Արդարության քայլերթի» ավարտին կազմակերպված լայնամասշտաբ հանրահավաքի ժամանակ 10 կետանոց պահանջագիր է ներկայացրել երկրի իշխանություններին։

Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Ստամբուլի Մալթեփե շրջանում հանրահավաքի 2.5 մլն մասնակիցների առաջ ընթերցել ու մեկնաբանել է իրենց բոլոր պահանջները։

Դրանք ներկայացնում ենք ստորև.

1. Մենք դատապարտում ենք 2016թ.-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը, այդ օրը մեր ժողովրդի ցույց տված դիմադրությունը մեր երկրի ժողովրդավարական հաղթանակն էր։ Մենք համոզված ենք, որ հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման քաղաքական թևի բացահայտման գործընթացն արգելափակված է, և պահանջում ենք բացահայտել դա։

2. Նույն տարվա հուլիսի 20-ին արտակարգ դրության սահմանմամբ տեղի ունեցավ երկրորդ՝ իշխանությունների կողմից իրականացված հեղաշրջումը։ Մենք դրան ասում ենք «պալատական հեղաշրջում»։ Պահանջում ենք անհապաղ վերացնել արտակարգ դրության ռեժիմը։

3. Երկրի արդարադատությունը ենթարկել քաղաքական վերնախավի ճնշմանը՝ դավաճանություն է երկրի ժողովրդավարության նկատմամբ։

4. Արտակարգ դրության պայմաններում իրենց իրավունքներից զրկված բոլոր տուժածների իրավունքները պետք է վերականգնվեն։

5. Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին ոչ մի առնչություն չունեցող, սակայն ընդդիմադիր հայացքներ ունենալու համար բազմաթիվ գիտնականներ և պետական աշխատողներ պետք է վերադառնան իրենց աշխատատեղեր, իսկ կալանավորված պատգամավորները պետք է ազատ արձակվեն։

6. Միայն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար ձերբկալված ու բանտարկված լրագրողները պետք է անհապաղ ազատ արձակվեն։

7. Արտակարգ դրության ընթացքում իրականացված սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն անօրինական է, քանի որ նախընտրական քարոզչությունն իրականացվել է խոսքի ազատության ու ազատ բանավեճի արգելակման պայմաններում։

8. Խորհրդարանի նկատմամբ եղած ցանկացած ճնշում պետք է վերացվի, երկրում պետք է իշխի օրենքի գերակայությունը։

9. Պետք է միասնական կամք և հստակ գործողություններ ձեռնարկվեն ոչ միայն արդարադատության, այլև հասարակական տարբեր ոլորտներում առկա անարդարությունները վերացնելու՝ ահաբեկչության, գործազրկության, ուժի կիրառման պես մի շարք խնդիրների հաղթահարման համար։

10. Արդարությունը պետք է լինի իշխանությունների ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականության հիմքը։


Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայում ավարտվել է երկրի ընդդիմության կազմակերպած «Արդարության քայլերթն» ընդդեմ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բռնակալ քաղաքականության։ Ընդդիմադիր Ժողովրդահանրապեական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն իր կուսակիցների հետ շուրջ մեկ ամիս քայլել է ավելի քան 450 կմ և երթն ավարտել Ստամբուլի Մալթեփե շրջանում, որտեղ նրան դիմավորել են միլիոնավոր աջակիցներ։

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախաձեռնած ու Անկարայից Ստամբուլ ձգված «Արդարության քայլերթը» տևել է ավելի քան 25 օր։

Քայլերթով երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ժողովրդահանրապետականներն իրենց բողոքն են հայտնել կուսակցությունից պատգամավոր Էսին Բերբերօղլուի կալանավորման առնչությամբ, որին իշխանությունները մեղադրում են պետական գաղտնիքներ բացահայտելու և հանրայնացնելու համար և դատապարտել են 25 տարվա ազատազրկման:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով լայնամասշտաբ հանրահավաքն ու ընդդիմության պահանջները, հայտարարել է, որ դրանք արդարության հետ որևէ կապ չունեն, և հիշեցրել է Ժողովրդահանրապետական կուսակցության՝ իշխող կուսակցություն հանդիսանալու տարիներին Թուրքիայում տեղի ունեցած անարդարությունները։

«Միայն գլխաշոր կրելու համար թուրք կին պատգամավորին Մեջլիսից դուրս շպրտող ու քաղաքացիությունից զրկողը դուք չէի՞ք։ Ու սրանք հիմա արդարություն են պահանջում»,- ասել է Էրդողանը։

Նշենք, սակայն, որ Էրդողանի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությանը հարող քաղաքացիների շուրջ 10 տոկոսը հայտնել է, որ նույնպես աջակցում է ընդդիմության «Արդարության քայլերթին»։