Տղեեե՜րք, այ տղե՜րք, ոչ բժշկական դիմակները պատռվել են, դեմքներդ արդեն երևում են․ Վարդանյան
Տղերք, բա ու՞ր եք․․․
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն էլ գնաց։ Միակ ժառանգությունը, որ երկու տարվա արդյունքում նա մեզ թողեց՝ «տղերք» դիմելաձևն է։ Չեմ ասելու, որ խոստացված ճոպանուղին չկա, չեմ աելու, որ մետրոյի կայարանները չկան, չեմ ասելու, որ քաղաքում երկու տարվա մեջ սնկի պես աճել են փնթի կրպակներն ու մեծ բակերում խցկված բարձրահարկ շինությունները։ Էդ ամենի և էլի շատ բաների մասին մենք բազմիցս խոսել ենք։
Բայց, տղերք, ու՞ր են Օպերայի սաղարթախիտ անտառները։ Ու՞ր է ձեր քանդելու մոլուցքը կորել։ Տղե՞րք, պրծա՞վ շոուն կամ, ձեր լեզվով ասած, սիթքոմը։ Տղերք, էլ չե՞ք ուզում հպարտ երևանցին օդ շնչի։ Տղերք, չե՞ք քանդելու մնացած սրճարանները․․․
Տղեեե՜րք, այ տղե՜րք, ոչ բժշկական դիմակները պատռվել են, դեմքներդ արդեն երևում են։
Է՜հհհ, տղե՜րք, տղե՜րք․․․
Հ․Գ․ Տեսնես Հայկո ջանը արձակուրդից հետ կգա, թե՞ կունենա արժանապատվության մնացուկ։ Չնայած, հալալ լինի էդ արձակուրդը, էս տարի տքնել ա։ Բոլորս ենք դա տեսել ու հպարտացել։ Մնա´, մնա´ հանգստացի։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյան


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg