Այ մի մեշոկ կարտոշկա, մեր գումարները տուր, մենք գնանք. ցուցարարը՝ Հայկ Մարությանին (տեսանյութ)
Գերական շահի զոհ դարձած եւ տարիներ շարունակ կորցրած տների համար փոխհատուցում պահանջող՝ Եկմալյանի բնակիչները վրդովված են, որ իրենք շենքի կառուցման համար ներդրող են գտել, բայց քաղաքապետարանը շինթույլտվություն չի տալիս։
«Մեզ պարոն Մեսչյանը ասեց՝ գնացեք, ստորագրություն հավաքեք հարակից շենքերից, որ չեն խանգարում, տարել էր Հայկ Մարությանի մոտ, ասել էր՝ չի լինելու շենք այստեղ, տղա ջան, չի լինելու, չի լինելու, այ մի մեշոկ կարտոշկա, բեր ցանի քո հետ միասին, մեր գումարները տուր, մենք գնանք։ Քանի որ դուք փող չունեք, ներդրող եմ բերել, որ փակի ձեր գումարները»,- այսօր՝ օգոստոսի 13-ին, Կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց բնակիչներից մեկը։
Եկմալյանի բնակիչները հատկապես վրդովված են այն փաստից, որ քաղաքապետարանը իրենց մերժելու հետ մեկտեղ շինթույլտվություններ է տալիս տարբեր հյուրանոցների, սրճարանների համար։
«Մաշտոցի պուրակը երկաթից հավաքված մոնտաժեցիք, քլնգում էինք Տարոնին, քո մոտ մենակ բուլդուզերն ա աշխատում՝ քանդել, այնինչ դու քարը քարին դրած չկաս այս երկու տարվա մեջ։ Մենակ քանդում ես, դուխը չի հերիքում՝ բուլդուզերով մտնի մոնումենտի այգի, էն ճոխ տները քանդի։ Ինքը քանդում է խեղճ քաղաքացու եղածը, էդ լոլիկի դուխը մենակ դրան ա հերիքում, էն իրա կարգինի մեջ որ ասում ա՝ չունչուլիկ, ալե-հոպ, մենակ էդ ա։ Ալե-հոպ՝ արձակուրդ, մի հատ քարը քարին չի դրել քաղաքում։ Հարյուր հատ լենտ կտրեց՝ նախկինի արածները։ Հլա մի հատ քո լենտը կտրի, մենք էլ մասնակցենք»,- նշեց բողոքողներից մեկը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը