Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Երբ դու դագաղ ես դնում ուրիշների դռան մոտ, սպասիր, որ մի օր քո մեռելներին կբերեն քո դռների մոտ․ Վլադիմիր Գասպարյան

Երբ դու դագաղ ես դնում ուրիշների դռան առջեւում, սպասիր, որ մի օր քո մեռելներին կհանեն, կդնեն դագաղի մեջ ու կբերեն քո դռների մոտ։ Այս մասին 168.am-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «PRESSING» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը, ընդգծելով, որ դիտավորյալ է բերում այդ օրինակը եւ նկատի ունի 2018-ին ՀՀԿ խմբակցության պատգամավորների տան մոտ դագաղներ տանելու միջադեպերը։

«Դա այլասերված մտածողության հետեւանք է, դա ադեկվատ, նորմալ մարդու արարք չի։ Մի աննորմալ այդպիսի բան է անում, իսկ այդ աննորմալությունը մի ամբողջ շարժում էր, վաղը մի ավելի այլասերված մտածողություն ունեցող էլ հանի ձեր մեռելները ու բերի դնի ձեր տան մոտ, հետո՞, ու այդպես գնա՞», ասել Վլադիմիր Գասպարյանը։

Ըստ նախկին ոստիկանապետի՝ 2018-ին տեղի ունեցածը կառավարել են դրսից ֆինասնավորվող ուժերը, տեխնոլոգիաների կիրառմամբ։ Վ․Գասպարյանը 2008 եւ 2018 թվականներին տեղի ունեցածների միջեւ որոշակի ընդհանրություններ տեսնում է։

«Ռադիոտունը հատուկ պահպանվող օբյեկտ է, իրականացվում է զինված պաշտպանություն: Իմ հրամանով է եղել, որ չեն կրակել, թե չէ ոստիկանները զինված էին հրազենով, և նրանք իրավունք ունեին ու պարտավոր էին այն կիրառել, եթե իրենց կյանքին ու առողջությանը վտանգ սպառնար: Ես եմ կանգնեցրել: Ես հասցրել եմ զանգել ու ասել՝ կրակոց չլինի: Չեմ գտել նպատակահարմար, որ Ռադիոտուն մտնելու համար մարդ պետք է սպանվի»,- նշել է Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով 2018թ. Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների կողմից Ռադիոտուն ներխուժելու եւ դրան ոստիկանության չմիջամտելու հարցին:

Նրա խոսքով՝ ինքը նպատակահարմար է գտել չկրակել, իսկ ահա Ռադիոտունը գրավելու համար դատաիրավական ընթացք տալը դատախազության պարտականությունների տիրույթում էր:

«Իսկ տեխնոլոգիաներ կիրառվել են, անչափահասներին ներքաշելը, հղի կին առաջ մղելը․․․ Մենք դա տեսնում էինք, բայց մեր խնդիրը ազգաբնակչությանը պաշտպանելն էր, մեր ակտիվ գործողությունները կարող էին հանգեցնել զոհերի, առնվազն վնասվածքների։ Անչափահասներին ներքաշելը ճիշտ մեթոդ չի, դրա դառը պտուղները քաղելու են։ 2015-ին «Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ մենք ջրցան մեքենա կիրառել ենք, նախ դրա իրավունքն ունեինք, բացի այդ, երբ մենք տարանջատեցինք մաքուր ուժերին նրանցից, ովքեր եկան հավաքագրելու այդ մաքուր ուժերին, ագրեսիա մտցնելու նրանց մեջ։ Մենք օպերատիվ ինֆորմացիա ունեինք, որ սադրանք են ուզում անել, ցեմենտ էին վերցրել, գրպանները լցրել, որպեսզի մոտենան ոստիկաններին եւ շփեն աչքերին, ես եմ հրամայել կիրառել ջրցան մեքենա, մենք ուղղակի ցնցուղ ենք արել, եթե իրական ուժով կիրառեինք, 5-6 մետր թռչելու էին, կոտրվածքներ էին ստանալու, մենք ուղղակի ջրեցինք, որ ցեմենտը նրանց գրպանում շաղախվեր։ Մենք նպատակահարմար չենք գտել նման բաները հրապարակել։ Այդ գործողություններին մասնակցողներից էր նաեւ իմ տեղակալը, որը հիմա մարզպետ է։ Այս անգամ կեղտոտ տեխնոլոգիաներ կիրառվեցին։ Երեխաներին ներքաշել չի կարելի, մենք փոքր երկիր ենք, եթե լավ պրպտենք՝ բոլորս բարեկամ դուրս կգանք։ Երրորդ նախագահը, երբ հարցրեց՝ քանի հոգի են, ինչ միջոցներ են հնարավոր, ես ներկայացրի, որ կարելի է մեծ զգուշությամբ ցրել, զոհերն ու վիրավորները բացառելով, թեեւ վտանգավորն այն էր, որ երեխաներ ու հղի կանանց կարող էին օգտագործել որպես վահան, նա չհամաձայնեց, ասելով, որ հանկարծ կարող են եւ այդպիսի հետեւանքներ լինել, ոչ մի իշխանություն չարժի, որ այն արյունով պահվի կամ վերցվի։ Ես համաձայն եմ իր հետ», ասել է Վլադիմիր Գասպարյանը։