Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Դանիելյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Ես որեւիցե խնդիր չունեմ քրեական գործի հետ կապված, պարզ ճակատով եմ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի եւ իր միջեւ տեղի ունեցող ծեծկռտուքին եւ այդ առթիվ հարուցված քրեական գործին։
Լրագրողի հարցին՝ արդյոք կա՞ փորձագետի եզրակացություն, որ ինքը գտնվել է աֆեկտի տակ, կամ ինչի՞ վրա է հիմնվել ՀՔԾ–ն, երբ որոշել է, որ Ալեն Սիմոնյանն անակնկալի է եկել, դրա համար է հարվածել Արթուր Դանիելյանին, ԱԺ փոխնախագահն այդպես էլ ուղիղ չպատասխանեց, փոխարենը սկսեց մեղադրել լրատվամիջոցներին, նաև նշեց, որ ինքը գործով ունի տուժողի կարգավիճակ։
«Կարծիքները, որ հնչում են, ընդամենը կարծիք են։ Կա քրեական գործ։ Ես որեւիցե խնդիր չունեմ քրեական գործի հետ կապված, պարզ ճակատով եմ։ Նույնիսկ այն տեսանյութը, որ հրապարակում են եւ փորձում են ինձ վարկաբեկել, ինձ չի կարող վարկաբեկել։ Ինձ համար այդ թեման վաղուց փակված է»,- ասաց Սիմոնյանը։
Նշենք, որ Արթուր Դանիելյանն այս գործով ունի մեղարդյալ կարգավիճակ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խուլիգանություն, որն ուղեկցվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով: Հարասակության մեջ տարակուսանք է առաջացրել փաստը, որ չնայած Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ինքն է առաջինը հարվածել Դանիելյանին, նաև կա տեսագրությունը կատարվածի, ՀՔԾ–ն միայն Արթուր Դանիելյանին է ներգրավել որպես մեղադրյալ։
Հիշեցնենք, որ Արթուր Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել էր՝ քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակված դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մոտ աֆեկտ չի հաստատվել. փորձագետը նշել է, որ Ալեն Սիմոնյանի մոտ աֆեկտի առկայությունը ոչ հաստատել, ոչ հերքել չի կարող:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը