Ափսոսում եմ, որ հնարավոր չէր փրկել բոլորին. Սերժ Սարգսյան
Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերխզմի մասին» հարցազրույցների շարքի չորրորդ մաս.
Ինչո՞ւ մենք կորցրեցինք մեր զինվորների և սպաների այդքան կյանքեր:
Ես անկեղծորեն ափսոսում եմ, որ հնարավոր չէր փրկել բոլորին: Իմ մտքերն ու հույզերը յուրաքանչյուր ընտանիքի հետ են:
Անիրատեսական է ակնկալել, որ ռազմական գործողությունների ժամանակ մենք զոհեր չենք ունենա: Բայց մենք բոլորս համոզվեցինք, թե ինչքան հերոսաբար էին կռվում մեր զինվորներն ու հրամանատարները: Նրանցից 75-ը հավերժ երիտասարդ մնացին՝ իրենց մարմիններով ծածկելով Արցախն ու Հայաստանը:
Ինչպե՞ս կգնահատեք հայկական բանակի գործողությունները:
Արտաքին հետախուզական տվյալների համաձայն՝ մենք հակառակորդին հասցրեցինք չորսից հինգ անգամ ավելի զինվորների, սպաների, այդ թվում, ավագ սպաների և սպառազինության կորուստ:
Նույնիսկ մեր ընդդիմախոսները վերջին ժամանակները սկսեցին գրել այն մասին, որ ադրբեջանցիները իրենց տվյալներով, կորցրել են 1000-ից ավելի զինվոր: Այդպիսի մեծ մարտից ու հաղթանակից հետո մենք տխուր էինք ու սգավոր, բայց, միևնույն ժամանակ, հպարտանում էինք մեր զինվորներով, սպաներով, գեներալներով, բոլորով՝ բոլոր նրանցով, ովքեր մասնակցել են այդ հերոսամարտին:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg