Ոչ լրիվ փաստաթղթերով ինքնազբաղ անձինք նույնպես փոխհատուցում կստանան
Ինքնազբաղված անձինք, ովքեր դիմել են կառավարությանը՝ 300 լարի օգնության համար, այդ թվում նրանք, ովքեր չեն կարողացել բավարարել փաստաթղթերի տրամադրման պահանջները, կստանան 300 լարի չափով օգնություն:
Ինչպես հայտարարել է վարչապետը, բոլոր ինքնազբաղվածները, ովքեր համավարակի պատճառով խնդիրներ ունեն, մինչև սեպտեմբեր օգնություն կստանան:
«Մինչև ճգնաժամի պայմաններում գտնվող քաղաքացիներին սոցիալական օգնության ծրագրի երրորդ փուլը չսկսենք՝ ուզում եմ, որ մենք այսօր փակենք անցումային բաղադրիչը և ավարտենք այս ծրագիրը: Խոսքը ինքնազբաղվածներին աջակցելու մասին է: Մենք սկսեցինք այս ծրագիրը մի քանի ամիս առաջ, և Վրաստանի 250 000 քաղաքացի դիմել էր կառավարությանը 300 լարի միանվագ օգնության համար: Այս օգնությունը ստացել է 170 000 քաղաքացի, որոնք ամբողջությամբ են լրացրել փաստաթղթերը: Այնուամենայնիվ, նախքան հաջորդ փուլ անցնելը, մենք որոշեցինք բոլոր այն 80 000 քաղաքացիներին, ովքեր չէին կարողացել լիովին ներկայացնել փաստաթղթերը, բավարարել խնդրանքը և նրանց էլ փոխանցել այդ 300 լարիի չափով միանվագ օգնությունը»,-ասել է Գախարիան:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո