Կառավարությունը կվճարի կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր տեղի ունեցած կառավարության նիստում հայտարարել է, որ երկրում կառավարության կողմից հասցեական սոցիալական օգնություն տրամադրելու «ժամանակն անցել է», և եկել է ժամանակն օգնություն տրամադրելու լայն սոցիալական խմբերի: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:
Վրաստանի վարչապետը տեղեկացրել է, որ մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը Վրաստանի մինչև 17 տարեկան բոլոր քաղաքացիները պետությունից 200 լարի (65 դոլար) միանվագ օգնություն կստանան: Այդ քաղաքացիների թիվը շուրջ 280 000 է:
Վրաստանի ֆինանսների նախարար Վանո Մաչավարիանին հստակեցրել է, որ օգնությունը տրամադրվելու է կորոնավիրուսի համավարակի ժամանակ ստեղծված հիմնադրամից:
Բացի այդ, Վրաստանի վարչապետը տեղեկացրել է, որ սոցիալապես անապահով շուրջ 33 000 ուսանողի ուսման վարձերը, կախված նրանց վարկանիշի բարձր կամ ցածր լինելուց, կփոխհատուցվեն մեկ կիսամյակի կամ մեկ ուսումնական տարվա համար, իսկ վարձը չվճարելու պատճառով համալսարաններից դուրս մնացած ուսանողները փոխհատուցում կստանան 1 տարվա ուսումնական վարձի, այն է` 1225 լարիի չափով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Գիորգի Գախարիան այսօր տեղի ունեցած կառավարության նիստում հայտարարել է նաև, որ Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին:
«Քաղաքացիների եկամուտների նվազումը կամ աշխատանքի կորուստը փոխհատուցելու համար կառավարությունը որոշում է ընդունել 4 ամսով երկարաձգել կոմունալ ծառայությունների վճարմանն ուղղված աջակցության ծրագիրը: Դա կլինի նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին: Օգնությունը լինելու է նույն սկզբունքով` կառավարությունը կփոխհատուցի մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա և 200 խորանարդ մետր գազ սպառած բնակիչների ծախսերը: Մեր համեմատաբար ապահովված քաղաքացիները հնարավորություն կունենան հրաժարվել այս օգնությունից»,-հայտարարել է Գախարիան:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո