Մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում սրտի կաթվածից մահացել է թուրք մուեձինը
Ստամբուլի՝ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում սրտի կաթվածից մահացել է մուեձին Օսման Ասլանը:
Քաղաքային ղեկավարության հաղորդագրության մեջ նշվում է, որ մուեձինը մահացել է սրտի կաթվածից՝ էքսկուրսավարի կամավորական պարտականությունները կատարելիս:
Սուրբ Սոֆիայի տաճարը հիմնադրվել է բյուզանդական քրիստոնյա կայսր Հուստինիան I-ի կողմից և բացվել է 537 թվականի դեկտեմբերի 27-ին։ Տաճարը մոտ հազար տարի եղել է ամենամեծ տաճարը քրիստոնեական աշխարհում. Օսմանների կողմից Կոստանդնուպոլսի գրավումից եւ Բյուզանդական կայսրության անկումից հետո 1453 թվականին տաճարը վերափոխվեց մզկիթի, սակայն 1934 թվականից ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի հրամանով շենքը դարձավ թանգարան եւ ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո