Ամուլսարում վիճակը կրկին լարվեց. բռնի ուժով բերման են ենթարկվում ակցիայի մասնակիցներ
Ամուլսարի երկրորդ հենակետի մոտ իրավիճակը կրկին լարված է. ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին։
Բերման ենթարկվելու պահին, երբ իրավիճակը լարվեց քաղաքացիներն իրենց ձեռքերը վեր բարձրացրին՝ որպես խաղաղության նշան։
Ակցիայի մասնակիցները կանգնել են ոստիկանական ավտոմեքնենարի առջեւ եւ թույլ չեն տալիս բերման ենթարկված ցուցարարներին տանել ոստիկանական բաժիններ։
Նշենք, որ ցուցարարները փակել են Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը։ Մարզի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը նրանց 15 րոպե ժամանակ էր տվել՝ ավտոճանապարհը բացելու համար։
Նշենք, որ ոստիկաններն այս պահին ոստիկանական պատ են կազմել։
Հիշեցնենք, որ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել ու փոխարենը դրել է իրենցը:
Նշենք, որ երեկ առավոտից Ամուլսարում իրավիճակը լարված է եղել, ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներ են եղել, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի են ունեցել բախումներ։ Ակցիայի մասնակիցները փորձում էին տեղաշարժել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի կողմից Ամուլսարի իրենց վարձակալած տարածքում տեղադրված վագոն-տնակները։ Ակցիայի ընթացքում 14 քաղաքացի էր բերման ենթարկվել, որոնցից 4-ը խուլիգանության կասկածանքով. նրանք պահնորդական խմբից էին:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 20-ին հարուցվել էր քրեական գործ` Ամուլսարի հանքավայրի շահագործման հետեւանքով բնությանը հասցվող վնասի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու փաստով։
Նույն քրեական գործի շրջանակներում ավելի ուշ նշանակվեց նաեւ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համալիր փորձաքննություն, որի իրականացումը հանձնարարվեց «ԷԼԱՐԴ» ընկերությանը։
Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է քրեական գործ` չարաշահումների եւ բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։
Կառավարության հրավերով հանքի տարածքում միջազգային բնապահպանական փորձաքննություն է իրականացվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանքը չի շահագործվի, քանի դեռ փորձաքննությունը դրական եզրակացություն չի տվել։


















































Կառավարությունը հրաժարվում է տրամադրել Ամուլսարի վերաբերյալ նյութերը
Քաղաքացիները ակցիա են անում՝ ի նշան Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի. (տեսանյութ)
«Լիդիան»-ը կարողացել է Նիկոլ Փաշինյանին դարձնել իրենց կարեւոր քարոզիչը. բնապահպան
«Լիդիանն» անցնում է գրոհի եւ պահանջներ ներկայացնում կառավարությանը եւ ոստիկանությանը
Ամուլսարից նախօրեին ուշ երեկոյան բերման է ենթարկվել 9 քաղաքացի
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ