Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTA Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել Մեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունը Որևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի 1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովին Ամբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտը Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանությունները

Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTAԿանանց տնտեսական հզորացում Հարավային ԿովկասումՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելՄեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունըՈրևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովինԱմբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտըԱռաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներՄայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանություններըԱԺ նախագահը ընդդիմությանն առաջարկել է չխոչընդոտել նոր Սահմանադրության նախագծի հանրային քննարկմանըՀայաստանը՝ աշխարհի նոր AI հանգույցԽոստացիր ինձ, ԱմերիկաԷլեկտրոնային հսկողություն՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման նպատակով (տեսանյութ)Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկըՀայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Հայաստանում կիրականացվի Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրԳերմանիայի ազգային հավաքականը Նիդերլանդների ընտրանուն հաղթեց 5-0 հաշվովՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քաղաքների ուղղությամբԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններինԵթե քաղաքում օրեր շարունակ ունենում ենք 10-բալանոց խցանում, դա նյարդայնացնող էՍևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)Լեհաստանի ՍԴ պաշտոնանկ արված նախագահը կարող է կալանավորվելՄինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծըԵրևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենքՌոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանըԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանԱԺ նախագահը չի կիսում Արմեն Գրիգորյանի եզրահանգումներըԽնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասինՆուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբերՆորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ինԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. ՎենսՈղբերգական դեպք ԱրգենտինայումՏրևի շատրվանի մեջ նետած մետաղադրամների քանակը նվազել էԺոզե Մոուրինյուն հույսեր չի կապում երկու պաշտպանների հետՄոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանըԲրազիլիայում ընտանիքը ինքնաթիռում մոռացել է իր 7-ամյա որդունՍերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել Մալագայի շարքերըՀայաստան անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՀրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներՔրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Լոռու մարզի Քարինջ գյուղում (տեսանյութ)Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունըԳորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է իր փաստաբանի հետ

Նիկոլ Փաշինյանի ուշքն ու միտքը խստացումներն ու սահմանափակումներն են

Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը ՀՀ-ում բարեբախտաբար շարունակում է բարելավվել եւ օգոստոսի 4-ին, հունիսի 4-ից հետո առաջին անգամ, բուժվող քաղաքացիների թիվը պակաս է 8 հազարից, եւ մենք, ըստ էության, եւ մենք բոլոր ցուցանիշներով մոտեցել ենք մայիսի վերջին-հունիսի սկզբին արձանագրված թվերի մակարդակին, բայց խնդիրն այն է, որ այս բարենպաստ զարգացումներն իրենց հետ բերել են վատ լուրեր։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, ՀՀ պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ ՀՀ քաղաքացիները, մեր սիրելի հայրենակիցները այս թվերն ընկալում են որպես հակահամաճարակային կանոնները չպահպանելու առիթ, նույնիսկ այնպիսի վիճակ է, որ շատերին թվում է, թե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հաղթահարված է, մինչդեռ դա ամենեւին այդպես չէ։ Նախորդ օրն ունեցել ենք 288 նոր դեպք, սա հուլիսի դեպքերի համեմատ քիչ է, բայց սա դեռ հսկայական թիվ է, եւ ՀՀ-ում համաճարակային վիճակը շարունակում է մնալ բարդ, եւ եթե մեր արձագանքն այս իրավիճակին չլինի պատշաճ, առավել մեծ ջանքեր չգործադրենք, կարող ենք իրավիճակը հետ գլորել հուլիսի առաջին շաբաթը, որն, ինչպես հայտնի է, մեր համաճարակային իրավիճակի պիկն էր եւ գագաթնակետը։ Մենք գտնվում ենք այն նույն վտանգներին դեմ հանդիման, ինչը որ գտնվում էինք մայիսի կեսերին, երբ կարծում էինք, թե համաճարակի դեմ ապակենտրոն պայքար կսկսվի, բայց այդ պայքարն այնքան էլ արդյունավետ չստացվեց։ Ուզում եմ արձանագրել, որ համաճարակի դեմ պայքարը կառավարության եւ բնակչության համագործակցությամբ կարող է լինել առավելագույնս արդյունավետ, այս պարագայում կառավարությունը պետք է հստակ ձեւակերպի ուղերձները, թե ինչ է պետք անել համաճարակի տարածումը կանխելու համար, մարդիկ էլ պետք է արձագանքեն այդ կոչերին։ Մեր խնդիրը շարունակում է մնալ նույնը եւ այս լավատեսության ֆոնին շատ ավելի խստորեն պետք է դնենք խնդիրը՝ պահպանել հակահամաճարակային կանոնները եւ այդ պայքարում անկյունաքարային նշանակություն ունի դիմակի պարտադիր կրումը փակ եւ բաց տարածքներում։ Իհարկե, բացի կոչերից նաեւ վարչական մեթոդներ են կիրառվելու, եւ ոստիկանությունը շարունակելու է հետեւել, որ քաղաքացիները պատշաճ ձեւով պահպանեն կանոնները, որովհետեւ, սիրելի քաղաքացիներ, մենք իրապես ստացել ենք շանս, ստացել ենք հնարավորություն՝ հաղթահարել այս իրավիճակը, ինչը կախված է մեզնից ու ձեզանից յուրաքանչյուրից։ Եվ ես հույս ունեմ, որ մենք նախանձախնդիր կգտնվենք այս իրավիճակում եւ կկարողանանք իրար աջակցել, որպեսզի այս իրավիճակը օր առաջ, րոպե առաջ հաղթահարվի», ասել է Նիկոլ Փաշինյանը։