Ոչ մի ռեպրեսիվ ապարատ իվիճակի չէ լրացնել այդ՝ օրեցօր մեծացող անդունդը. Արման Սաղաթելյան
Արդյունավետ կամ ապարդյուն, մտածված կամ քաոտիկ, համակարգային կամ սիմպտոմատիկ` այս ամենը ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ մասին է։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Արման Սաղաթալյանը:
Նա գրել է . «Ցանկացած որոշում անշուշտ պարունակում է բազմաթիվ ռիսկեր եւ ենթադրում հետեւանքների համար պատասխանատվություն։ Կայացնել որոշումներ եւ կրել դրա ամբողջ պատասխանատվությունը` սա է ըստ էության իշխանության հիմնական եւ կարեւորագույն գործը։ Եւ այն, ինչ մենք տեսնում ենք Ամուլսարում (եւ ոչ միայն), այդ գործառույթից ցանկացած եղանակով խուսափելու արդյունք է։ Երբ իշխանությունը չի կայացնում հստակ, միանշանակ եւ բոլորին հասկանալի որոշումներ եւ չի ստանձնում պատասխանատվություն, գալիս է քաոսը, իսկ պետությունը կորցնում է իր սուբյեկտայնությունը նաեւ ներքին հարցերում։ Ըստ էության, որոշում կայացնելուց եւ պատասխանատվությունից խուսափումը եւս յուրօրինակ դասալքություն է` համապետական մասշտաբով։ Որոշումներ կայացնելու փոխարեն կիրառելով ռեպրեսիվ ապարատը այդ որոշումը սպասողների հանդեպ, հասնում ենք զավեշտի` պետական դասալիքները բերման են ենթարկում Մարտական խաչի ասպետ տղուն, ով իր փայ որոշումները կայացրել է անթերի ու իրագործել փայլուն։ Եվ նման պատկեր է գրեթե բոլոր ոլորտներում` անորակ, անհեթեթ որոշումներ կամ դրանց բացակայություն եւ զրո պատասխանատվություն` անվերջ կռուտիտների ու ստի մթնոլորտում։ Ես հաստատ գիտեմ մեկ բան` ոչ մի ռեպրեսիվ ապարատ իվիճակի չէ լրացնել այդ՝ օրեցօր մեծացող անդունդը»։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը