Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Տեսանյութեր

Այսօրվա պատանին փախնող չէ բանակից․ ռազմագիտություն առարկան էլ անհրաժեշտություն է․ «Ռազմագիտության» ուսուցիչ»

Մեկ ամիս առաջ, երբ ԿԳՄՍ նախարարութունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ դրեց «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման» կարգում փոփոխություններ ենթադրող՝ կառավարության որոշման նախագիծը, հրապարակումներ եղան, որ նախատեսվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան հանել դպրոցական ծրագրից, ինչը ոչ միանշանակ ընդունվեց հանրության կողմից։

NEWS.am-ի հետ զրույցում Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցիչ, գնդապետ Մանուկ Մանուկյանը նշում է, որ առարկայի ճակատագիրն այս պահին անորոշ է։

«Քննարկման փուլում է, բայց հավանականությունը մեծ է, որ առարկան ծրագրից դուրս չի գա»,- ասաց նա։

Ուսուցիչը օրինակներով է բացատրում, թե ինչո՞ւ պետք է «Ռազմագիտություն» առարկան դուրս չգա ծրագրից, և թե ի՞նչ է տալիս առարկան աշակերտներին։ Նա հիշեցնում է Արցախյան ազատամարտի տարիները, ու նշում, որ ֆիդայական շարժման մասնակիցներն իրենց հմտությունները ձեռք էին բերել առարկայի շնորհիվ։

«Այն ժամանակ հրացաններ կային, որոնք լցնովի էին, պետք է անպայման վառոդ լցնեիր։ էդ ո՞վ էր անում։ Դա կռվող ֆիդային չէ՞ր անում, 8, 9-րդ դասարանի երեխաները դա որտեղի՞ց գիտեին, «Ռազմագիտության» դասերից գիտեին։ Ինչի՞ էին գնացել մարտի դաշտ, hայրենասիրությունից մղված, հենց այնպես ոչ մեկը չէր գնա կրակին ընդառաջ, իսկ հայրենասիրությունը այդ առարկան է կարողացել սերմանել երեխայի մեջ»,- նշեց ուսուցիչը։

«Ռազմագիտություն» առարկան ուսումնական տարվա մեկ կիսամյակի ընթացքում 34 դասաժամ ունի, որից 2-ն է գործնականը։ Մանուկ Մանուկյանի դիտարկմամբ՝ այդ առարկայի համար 2 գործնական դասաժամը շատ քիչ է, պետք է ավելանան։

«Կա շարային պատրաստության դաս, որը միայն գրքով չէ, երեխան պետք է քայլի ասֆալտին, չափենք այդ քայլը, որ կամաց-կամաց բերենք վաղվա զինվորին։ Եվ հարկավոր է, որ դրսում պարապմունքները լինեն սեպտեմբեր-հոկտեմբեր, ապրիլ-մայիս ամիսներին։ Տարեկան պլանի մեջ այս փոփոխությունը պետք է անել»,- ասաց նա։

«Ռազմագիտության» ուսուցիչն ընդգծում է՝ պարտադիր չէ, որ բանակ գնան, նոր զենքից օգտվել սովորեն, կարող են մինչև այդ էլ սովորել։

«Ինքս տարել եմ նրանց զորավարժարան, աշակերտները կրակել են «Կալաշնիկով» ավտոմատից, Դուք միայն տեսնեիք նրանց ուրախությունը, բացականեր ունեինք, հետո հաճախ հարցնում էին՝ պարոն գնդապետ, մենք հիվանդ ենք եղել, չենք կարողացել, բա մենք երբ ենք գնալու, խոստացել եմ՝ ձեզ էլ եմ տանելու»,- պատմեց նա։

Գնդապետ Մանուկյանը շեշտում է՝ այսօրվա սերունդը ուրիշ է, դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով, օրինակ՝ ապրիլյան պատերազմով, Տավուշի վերջին գործողություններով։

«Շատ ընտիր են պահել իրենց զինվորները և բարձր մակարդակով, նաև սպայակազմը։ Հայի արժանի արդյունք է։ Այսօր մի տեսակ ուրիշ է սերունդը, մարդիկ կան փնովում են, ես դեմ եմ դրան։ Մեր ազգի մեջ կա, չէ՞, որ փնովելու սովորություն ունենք, չգիտեմ, դա երևի հիվանդություն է, որը պետք է բուժվի։ Այս սերունդը սովորող է, և դրան շատ նպաստել են մի քանի կազմակերպություններ, օրինակ՝ Թումոն»,- ասաց նա։

Մանուկ Մանուկյանը կարևորում է նաև, որ աշակերտները կարողանան այցելել զորամասեր, ռազմական ուսումնական հաստատություններ, շփվեն զինվորների հետ։

«Այսօրվա պատանին փախնող չէ բանակից, ավելի պատասխանատվությամբ կշփվի, կոգեշնչվի այդ հանդիպումներից։ Աղջիկները գալիս են մոտս, ցուցակագրվում, ասում են՝ մենք էլ ենք ուզում այցելել, իրենց զենք բռնելը պետք է տեսնեք, հուզվում եմ նույնիսկ այդ ամենից, լավ եմ զգում։ Տարբեր դարաշրջաններում կին աշխարհազորայիններ են կանգնել տղաների կողքին, կռվել։ Այս երեխաներն էլ ունեն նույն հայրենասիրությունը այսօրվա ժամանակշրջանում»,- ընդգծեց պարոն Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։