Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

Ձեր պատասխանը հայրենասեր մտավորականի պատասխան չէ․ Գիտնականները՝ ՀՀ նախագահին

ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏԿ նախաձեռնող խմբի անդամներ Ռոբերտ Հակոբյանը, Աստղիկ Շահխությանը, Արփինե Հարությունյանը հուլիսի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի օտարված հողամասում նախատեսվող շինարարական աշխատանքների կասեցման վերաբերյալ նամակ էին ուղղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, խիստ հիասթափվել են ստացած՝ «Այս հարցը նախագահի իրավասություններից դուրս է» պատասխանից:

Երիտասարդ գիտնականները նշում են՝ գոյություն ունի հրատապ խնդիր, և այն պետք է լուծել, իսկ ՀՀ նախագահի պատասխանը հարիր չէ գիտնականի պատասխանին, որը մոտենում է խնդրին տարբեր կողմերից և ոչ ստանդարտ լուծումներ փնտրում։


«Եվ իսկապես, լուծումներ շատ կան, և դա Ձեր հնարավորությունները թույլ են տալիս։ Ձեր պատասխանը հայրենասեր մտավորականի պատասխան չէ, որը փորձում է իր ազդեցությունն ու վարկանիշն օգտագործել համոզելու, բացատրելու կառավարությանը խորհուրդներով, հորդորներով և ծանրակշիռ փաստարկներով՝ ճիշտ որոշումներ կայացնելու։ Ձեր պատասխանը չի բավարարում երիտասարդ գիտնականներին, ովքեր մնացել են և պայքարում են երկրի զարգացման համար։

Այո, հիասթափված ենք, բայց ներքուստ դեռ մի փոքր հույս ենք փայփայում, որ խնդիրը Ձեզ չեն հասցրել, որ դա լոկ Ձեր աշխատակազմի աշխատողներն են, որ փորձել են «ջանասիրաբար» կատարել իրենց աշխատանքը՝ Ձեզ հեռու պահելով լրացուցիչ «գլխացավանքից», Ձեր աշխատողներն են, որոնք հեռու են Գիտությունից և անտեղյակ են ՀՀ-ի զարգացման Ձեր տեսլականից և բոցաշունչ ելույթներից։

Պարոն Նախագահ, այո՛, Դուք, մենք, կարող ենք և պետք է գործենք, միասին, հենց հիմա, քանի դեռ ուշ չէ»,- ասված է երիտասարդ գիտնականների կողմից տարածված հաղորդագրության մեջ:

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) տնօրեն Արթուր Հարությունյանը 168.am-ին տեղեկացրեց, որ մոտ մեկ ամիս առաջ հանդիպել են կառուցապատողի հետ, զրուցել, բաց այդպես էլ որևէ եզրահանգման չեն եկել, քանի որ իրենք մնում են նախկին կարծիքին, որն է՝ գիտական հաստատության տարածքում բնակելի շենք չի կարող կառուցվել:

Նա հայտնեց նաև, որ գիտնականների՝ ՀՀ նախագահին ուղարկված նամակը վերահասցեագրվել է ՀՀ Քաղաքաշինության կոմիտե։

Հավելենք, որ ճշտելու համար, թե կառուցապատման ի՞նչ նախագծի մասին է խոսքը՝ 168.am-ը զրուցել է կառուցապատմանն ուղղված ներդրումային ծրագիրն իրականացնող «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության գործադիր տնօրեն Արտաշես Վարդանյանի հետ, ով հայտնել է, թե ծրագրում են կառուցել միայն մեկ շենք, որի հարկերի քանակը դեռ չգիտեն, քանի որ համալիրը դեռևս էսքիզային նախագծման փուլում է, և շենքի վերջնական հարկայնության հարցը որոշում է Երևանի քաղաքապետարանը:

«Համալիրի նախագծի ամբողջական փաթեթը ներկայացնելու ենք Երևանի քաղաքապետարանի վերջնական հաստատմանը մինչև այս տարվա վերջ: Այդուհանդերձ, նշեմ, որ համալիրը չի գերազանցելու 17 հարկը: Նշեմ նաև, որ հարակից տարածքի կառույցներն անհանգստանալու որևէ առիթ չունեն, քանի որ շենքի նախագծումն ու կառուցապատումն իրականացվելու է քաղաքաշինական, ճարտարապետական և բնապահպանական բոլոր նորմերին համապատասխան»,- ասել էր Արտաշես Վարդանյանը։