ԱԱԾ 29-ամյա պետ Քյարամյանն իր դռան դիմաց մետաղորսիչ սարք է տեղադրել
ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանը ուշագրավ «բարեփոխումներ» է սկսել ԱԱԾ-ում։ Նա որոշել է, որ իր անվտանգությունը պետք է մաքսիմալ ապահովված լինի ոչ միայն շենքից դուրս, այլև շենքի ներսում։ Մեզ ասացին, որ ԱԱԾ երիտասարդ տնօրենն այնքան է անհանգստացած իր անձի անվտանգությամբ, որ իր աշխատասենյակի դռան դիմաց մետաղորսիչ սարք է տեղադրել և «ախրանիկ» կանգնեցրել, որը պարտադիր ստուգում է Քյարամյանի մոտ մտնողներին, նոր ներս թողնում։ Երևի կասկած ունեն, որ անգամ ԱԱԾ շենքի ներսում Քյարամյանի մոտ կարող է որևէ մեկը զենքով չմտնի։
ԱԱԾ-ի աղբյուրը մեզ ասաց, որ նախկինում երբևէ որևէ մեկի օրոք նման բան չի եղել, որ ԱԱԾ տնօրենի աշխատասենյակ մտնելիս հատուկ զննություն անցնեն՝ ոչ Արթուր Վանեցյանի օրոք, ոչ Գեորգի Կուտոյանի, ոչ Գորիկ Հակոբյանի և մյուսների։ Սա ԱԱԾ-ում երիտասարդ տնօրենի նորամուծությունն է, որը զարմանք ու տարակուսանք է հարուցել ԱԱԾ աշխատակիցների շրջանում։
Ի դեպ, միայն ԱԱԾ շենքում չէ Քյարամյանն ուժեղացրել իր անվտանգությունը: Մեզ ասացին, որ իր տան բակում էլ հարևանների ուշադրությունն է գրավել ԱԱԾ տնօրենի անվտանգությունն ծառայությունը։
Hraparak.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg