Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել ԱՄՆ-ին եւ Եվրոպային «դադարեցնել ֆինանսավորել ահաբեկիչներին»
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ է արել Արեւմուտքին դադարեցնել «ֆինանսավորել եւ պաշտպանել ահաբեկչական խմբավորումները, որոնք շարունակում են սպանել անմեղ խաղաղ բնակիչներին եւ անամոթաբար հայտարարում իրենց պատասխանատվության մասին», հաղորդում է Tasnim-ը։
«Արեւմուտքը չպետք է ֆինանսավորի եւ պաշտպանի ահաբեկիչներին։ ԱՄՆ-ում եւ Եցրոպայում իրենց խաղաղ ապաստաններում նրանք տարածում են ատելություն, քարոզում եւ կազմակերպում սպանություններ եւ քաոս, եւ անամոթաբար հայտարարում անմեղ խաղաղ իրանցի քաղաքացիների սպանության համար պատասխանատվություն ստանձնելու մասին։ Այդպես հնարավոր չէ թաքցնել այդ երեսպաշտությունը»,-գրել է Զարիֆը Twitter-ում, երբ երկրի հետախուզության նախարարությունը հայտարարել էր ԱՄՆ-ում տեղակայված ահաբեկչական խմբավորման առաջնորդին կալանավորելու մասին։
Ավելի ուշ նախարարությունը պարզաբանել է, որ լուրջ հարված է հասցրել Tondar («Ամպրոպ») ահաբեկչական խմբավորման ուղղությամբ, որն իրականացրել էր ահաբեկչություն 2008 թվականին Ֆարս նահանգի Շիրազ քաղաքի մզկիթում, որի հետեւանքով զոհվել էր 14, վիրավորվել՝ 215 մարդ։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո