Միքայել Մինասյանի հայտարարության առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կարճվել է. Լ. Սահակյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:
«Մենք դիմել ենք ՀՔԾ, որ ստանանք գործի նյութերը, մեզ պատասխան է եկել, որ քանի որ Արթուր Վանեցյանը հրավիրված է եղել որպես վկա, նյութեր չեն տրամադրելու, սակայն քրեական գործը կարճված է՝ հանցակազմի բացակայության հիմքով»,-ասաց Սահակյանը:
Նրա խոսքով՝ եթե մասնակիցների ցանկը նկատի ունենանք՝ Մինասյանի հայտարարության բնույթից ելնելով, շատ հետաքրքրական է, թե ով է եղել այն անձը, որը պետք է հնարավոր մեղադրյալ լիներ:
«Որովհետև Արթուր Վանեցյանը վկայի կարգավիճակ է ունեցել: Այսինքն՝ բացառման սկզբունքով այս երկրում մնում է մեկ պաշտոնյա, որին կարող էր մեղադրանք առաջադրել: Այստեղ արդեն պարոն Փաշինյանը թող պատասխանի՝ հրավիրվե՞լ է ՀՔԾ, թե՞ չի հրավիրվել: Այդ մեկը պարոն Փաշինյանն է»,-հայտարարեց Սահակյանը:
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանն իր տեսանյութում հայտարարել էր, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ցանկություն է հայտնել տեսակցել իր հետ և արդեն հանդիպման ժամանակ առաջարկել է սիմվոլիկ գումար փոխանցել Հայաստանի հիմնադրամներից որևէ մեկին, ինչի դիմաց չեն հարուցվի քրեական գործեր: Տեսանյութի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg