Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը
Տեսանյութեր

Արցախի հարցի էության հետ աղերս չունեցող մտավարժանքներով օրիգինալ բաներ ասելը լավ հետեւանք չի ունենում․ Ռ․Քոչարյան

 

88 թվականից ի վեր մենք Արցախի հարցի լուծումը տեսնում էինք ազգերի ինքնորոշման սկզբունքի հիմքի վրա, սա է Արցախի հարցի լուծման բանաձեւը, եւ ամբողջ այս ընթացքում Ադրբեջանը միշտ փորձել է հարցը տեղափոխել պետությունների տարածքային ամբողջականության դաշտ, որը մեզ համար անբարենպաստ դաշտ է։ Այս մասին «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այդ դաշտում, այդ սկզբունքի շրջանակում հարցն ուղղակի լուծում չունի։ Մեզ համար բարենպաստ լուծում։ Իմ մտահոգությունը պայմանավորված է այն բանի հետ, տպավորություն այնպիսին է, որ հիմա հասկանալի չէ, թե Հայաստանի այսօրվա իշխանությունը ի՞նչ սկզբունքների վրա է տեսնում լուծումը։ Ես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Հասկանում եմ, որ ինչ-որ տեղ ալեգորիկ նշանակություն ունի Հայաստանի այս իշխանության համար, բայց, փաստացի, Արցախը վերածվել է Հայաստանի մարզի կարգավիճակի։ Եվ երբ սրան զուգահեռ ասվում է, որ պետք է լուծում, որը կբավարարի կոնֆլիկտի բոլոր կողմերին, ես փորձում եմ հասկանալ՝ ինչպես ենք մենք համատեղում «Արցախը Հայաստան է եւ վերջ» բանաձեւը այն լուծման հետ, տարբերակի հետ, որը կարող է բավարարել կոնֆլիկտի բոլոր կողմերին։ Ես չեմ գտնում այն կետը, որտեղ հատվում են այդ երկու բանաձեւերը, պրոբլեմը սրա մեջ է։ Եվ կարծում եմ, հենց այդ թելն է կտրվել Արցախի հարցի լուծման հետեւողական, տրամաբանված բովանդակության մեջ։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը որեւէ կերպ չի հրաժարվում Ղարաբաղից, Ադրբեջանի եւ իշխանության, եւ հասարակության կողմից որեւէ հայտարարություն նման հույս չի տալիս։ Ի դեպ, ես 88 թվից չեմ լսել որեւէ ադրբեջանցու հայտարարություն, որ, ի վերջո, Ղարաբաղը կարող է եւ ինքնորոշվել, ինքնուրույն պետականություն ունենալ։ Չի եղել այդպիսի բան։ Հիմա, իշխանության առաջ քաշած բաանձեւերով կամ պետք է Ղարաբաղը հրաժարվի անկախության գաղափարից կամ Ադրբեջանը պետք է համաձայնի Ղարաբաղի անկախությանը։ Չկա ոչ այն, ոչ էլ մյուսը։ Ոչ Ադրբեջանում եմ տեսնում նման մտադրություն, ոչ էլ Ղարաբաղում եմ տեսնում նման մտադրություն։ Հիմա հարց է առաջանում՝ ինչ սկզբունքերի շուրջ է այս հարցը լուծում ստանալու։ Ինձ համար հասկանալի չէ, եւ սա մեծ մտահոգություն է առաջացնում։ Որովհետեւ մենք համանախագահողներին հնարավորություն ենք տալիս իմպրովիզացիայի լայն միջանցք ունենալ։ Եվ, ի դեպ, պատահական չէ, երբ վերակենդանացվեց ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հանգամանքը, նաեւ, իմ տպավորությամբ, պատահական չէ, որ Հայաստանի անվտանգության նոր ռազմավարության մեջ չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ ԼՂՀ ժողովուրդ բառերը։ Կա ազգաբնակչություն կամ բնակչություն։ Եվ սա բավական հետաքրքիր ձեւով կապվում է ադրբեջանական համայնքի ներկայացուցչի վերակենդանանալու հանգամանքի հետ։ Միգուցե պատահականություն է, բայց շատ մտահոգիչ պատահականություն է», նշել է Ռոբերտ Քոչարյանը։