Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին

Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Հայաստան

Պետք չէ վախենալ նախարար փոխելուց, նախարարին պետք է փոխել այնքան, մինչև նորմալ մասնագետ գա․ Պետրոս Անանիկյան

Մեր առողջապահության նախարարությունն այս ամիսների ընթացքում ամեն ինչ արեց, որպեսզի երկարաձգի կորոնովիրուսի համավարակի ընթացքը և մաքսիմալ հեռացնի կորության թեքումը դեպի ուղիղը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռազմավարական բարեփոխումների ազգային խորհրդի համահիմնադիր Պետրոս Անանիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում կորոնավիրուսի դեմ պայքարը։

Պրոֆեսորի դիտարկմամբ՝ կորոնավիրուսով վարակվածների այն քանակն ունենք, որոնք առաջացնում են հակամարմիններ, բայց կարճատև։

«Եթե մենք կարողանայինք տոտալ թեստավորում անել, ինչի մասին ես դեռ մարտի վերջին էի ասում, երևի այս պատկերը կունենայինք երկու ամիս առաջ և էլի կարող էինք ասել, որ մեր լավացածների քանակը ավելի շատ է, քան հիվանդներինը։ Հետո մի մոռացեք, որ ԱՀԿ-ի տվյալներով, կորոնավիրուսով հիվանդների 80 տոկոսը առանց սիպտոմի է, և այդ մարդիկ ոտքի վրա են անցկացնում, չիմանալով նույնիսկ՝ հիվա՞նդ են, թե՞ ոչ։ Իսկ քանի որ թեստավորում են այն մարդկանց, որոնք ախտանշաններ ունեն, դա խոսում է այն մասին, որ հավանական է մենք մեծ քանակի հիվանդացած-լավացածներ ունենք»,- ընդգծեց բժշկական գիտությունների դոկտորը։

Ըստ նրա՝ այսօր պոլիկլինիկաները խայտառակ վիճակում են, քանի որ դրանք հանդիսանում են կորոնավիրուսի տարածման օջախներից մեկը։

Պետրոս Անանիկյանը բավարար չի համարում առողջապահության նախարարության աշխատանքը։ Նա համեմատություն է անում և ընդգծում՝ աշխատանքի արդյունքը պետք է տեսանելի լինի։

«Եթե արհեստավորը 4 ամսում չի կարողանում աթոռ սարքել, էլ ի՞նչ արհեստավոր։ Ո՞նց կարելի է գոհ լինել նրա աշխատանքից։ Ամեն ինչի արդյունքը պետք է երևա իր դրական ընթացքով, մենք ոչ մի դրական ընթացք չենք տեսնում բացի այն, որ միակ երկիրն ենք, որտեղ արտակարգ իրավիճակը 5 ամիս շարունակվում է։ Բացի դրանից ինձ համար անհասկանալի է, որ պարետի կամ առողջապահության նախարարի կողքին համաճարակաբան չկա։ Այնպիսի օրենքներ են հանում, որոնք հակասում են բժշկական օրենքներին»,- ասաց Պետրոս Անանիկյանը՝ օրինակ բերելով պարետի այն որոշումը, որ մի շարք քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց հնարավորություն է տրվում հանրային բաց տարածքներում դիմակ չկրել, եթե վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդությունը վկայող փաստաթուղթ։

«Այդ մարդիկ ամենախոցելին են։ Ես համարում եմ, որ ընդհանրապես պետք է արգելվեր այդ մարդկանց տնից դուրս գալ։ Եվ այդ մարդկանց ընտանիքի անդամներին պարտադրել շատ զգույշ լինել և հետևել նրանց։ Նման մարդիկ այդքան էլ շատ չեն։ Հիմա այդ մարդիկ պետք է փողոց դուրս գան, նաև պետք է թուղթ բերեն բժշկից։ Թուղթը պետք է լինի պոլիկլինիկայից, հիվանդանոցներում թուղթ չեն տալիս, այնտեղ էպիկրիզ են տալիս։ Պետք է գնան պոլիկլինիկա այդ թուղթը ստանալու, առանց այդ էլ պոլիկլինիկաները գերծանրաբեռնված են, իսկ ադ մարդիկ գնալով պոլիկլինիկա, բավականին մեծ տոկոսային հարաբերությունով կարող են վարակվել, իսկ նրանց վարակումը բերելու է ծանր ընթացքի, ինչի պատճառով կարող են լինել նաև մահվան դեպքեր։ Այսինքն՝ այս օրենքը բժշկական տեսանկյունից ոչ մի կերպ հիմնավորված չէր, էլ չեմ ասում, որ ոստիկանը ո՞նց կարող է ստուգել՝ դա ճի՞շտ թուղթ է, թե՞ չէ։ Այսօր կարող են համակարգչի միջոցով ամեն ինչն էլ նկարել, ո՞նց են ստուգելու։ Սա աբսուրդ է, չի կարելի»,- շեշտեց նա։

Պետրոս Անանիկյանը անհիմն է համարում դիմակ կրելու պարտադրանքը։ Նա շեշտում է, որ սովորական բժշկական դիմակների անցքերն ավելի մեծ են, քան վիրուսի տրամագծերը։

«Ես հիշում եմ, որ Չինաստանից մասնագետները գնացել էին Ռուսաստան խորհուրդներ տալու, առաջին հերթին նա դիմակը հանեց և ցույց տվեց, որ երկու դիմակ է հագել։ Ասում էր՝ սա գոնե էլի ինչ-որ ձևով պահում է։ Կան հատուկ դիմակներ, որոնք ավելի պաշտպանիչ են, բայց դրանց գինը 800-ից 1500 դրամ է։ Կառավարությունը եթե կարողանար իրեն թույլ տար այդ դիմակներից բոլորի համար գնել, դա երևի ավելի օգուտ կլիներ»,- նկատում է նա։

Պետրոս Անանիկյանը նկատել է նաև, որ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում հսկողությունն ավելի ուժեղ է, քան ծայրամասերում։

«Երևանի կենտրոնական մասում ոստիկանությունը ամեն քայլափոխի կա, բոլորին ստիպում են դիմակ հագնել, տուգանում են։ Ես մի քանի անգամ տեսել եմ, որ տուգանում են միայնակ կանանց, մեծահասակներին, մենակ քայլող մարդկանց, իսկ եթե երիտասարդ խմբեր են, նրանց ոստիկանությունը չի մոտենում, երևի այստեղ խնդիրներ ունեն»,- պատմեց պարոն Անանիկյանը, ապա հավելեց․

«Երկու խոսք ավելացնեմ, չնայած, դա մեր թեմային չի առնչվում, բայց ստացվում է, որ Կենտրոնի բանկչության վրա ինչ-որ վենդետա է իրականացվում, և՛ դիմակները, և՛ գույքահարկը, և՛ կոմունալ ծախսերը։ Իսկ եթե գնաք Զեյթուն, Շենգավիթ, Դավիթաշեն, Նորքի զանգվածներ, մեծամասնությունն առանց դիմակի է ման գալիս, իսկ եթե մտնեք որևէ բակ, դուք կտեսնեք տասնյակ մարդկանց առանց դիմակների, նարդի են խաղում, երեխաները վազվզում են, մարդիկ բացօթյա տարածքում շնչում են, ճի՛շտ են անում, և ես չեմ ասի, որ իրենց մոտ շատացել է կորոնավիրուսը, այսինքն՝ եթե դիմակն օգուտ տար և անհրաժշետ լիներ, մենք հիմա պետք է ունենայինք խայտառակ ձևի տարածված համաճարակ Հայաստանով մեկ, մենք դա չունենք, այսինքն՝ կորոնավիրուսն ունի իր տոկոսը, և դիմակը դրանից չի փրկում»,- ընդգծեց նա, հավելելով, որ օրինակ՝ խանութում դիմակ կրելը ճիշտ է։

Բժշկական գիտությունների դոկտորն անդրադարձավ նաև այն օրինագծին, որով առաջարկվում էր արտակարգ դրության ժամանակ բնակչության բուժօգնությունն ու սպասարկումը կազմակերպող բոլոր բժշկական հաստատությունների կառավարման լիազորություններն առողջապահության նախարարարությանը փոխանցելուն։

«Մեր նախարարը չգիտես ինչու ուզում է, որ մասնավոր հիվանդանոցներն էլ իրեն ենթարկվեն։ Առանց այդ էլ յուրաքանչյուր բուժհաստատություն պարտավոր է կատարել նախարարի հրամաններն ու որոշումները։ Այսինքն՝ այդ տեսակետից ոչ մի խնդիր չկա, միակ խնդիրն է, որ նա ուզում է իր ներկայացուցիչներին նշանակել ղեկավարներ։ Չեմ ուզում խորանալ այդ պատճառների մեջ, թող ամեն մեկը հասկանա, ինչպես ուզում է»,- ընդգծեց նա, ապա անդրադարձավ օրինագծով նախատեսվող տուգանքներին։

«Բոլոր երկրներում աշխատում են իրենց բժիշկների համար մաքսիմալ կոմֆորտ վիճակ ստեղծել, որոնք անձնազոհ պայքարում են կորոնավիրուսի դեմ, իսկ մեր նախարարը ենթադրելով, որ ինչ-որ մի բժիշկ կարող է հանկարծ ինչ-որ հարցում չլսել, 300․000-անոց տուգանք է նախատեսում, հարց է ծագում՝ էդ որ բժշկին ես 300․000 դրամ աշխատավարձ տալիս, որ էդպիսի տուգանքներ ես ուզում գրել։ Պարզ է՝ իր միլիոններով ստացած պարգևավճարներից ինքը կարող է մուծել, իսկ ավելի ճիշտ չէ՞ր լինի ինքը օրական 300․000 մուծի իր անմասնագիտական ղեկավարման համար»։

Պետրոս Անանիկյանն այնքան էլ համաձայն չէ, որ առողջապահական համակարգը փոքր է և չի կարող դիմադրել վարակին։ Ըստ նրա՝ մենք հնարավորություն ունեինք և պետք է պատրաստ լինեինք տնային պայմաններում բուժել վարակակիրներին։

«Մենք պետք է պատրաստեինք մեծ թվով մասնագետներ, որոնք կարողանային տնային ամբուլատոր պայմաններում այդ հիվանդներին բուժել, որովհետև մենք կարող ենք ասել, որ եթե մենք ռեալ մոտենանք, հիվանդանոցային բուժման կարիք ունի հիվանդների մոտ 5%, ինչը մեծ չէ»,- ընդգծեց նա՝ պարզբանելով, որ դա կազմակերպական խնդիր է։

«Պատերազմական վիճակում, որի հետ հիմա համեմատում են կորոնավիրուսը, ոչ ոք հրամանատարին թույլ չի տալիս երկարատև սխալներ կատարել։ Եթե հրամանատարը վատն է, կամ նա իր ջոկատը մահվան է տանում, իրեն ժամանակին փոխում են։ Պետք չէ վախենալ նախարար փոխելուց, պետք է նախարարին փոխել և փոխել այնքան, մինչև գա նորմալ մասնագետ, որը բավականին արագ կկարողանա այդ ամեն ինչը կարգավորել։ Այստեղ մի խնդիր էլ կա, որ նրան կառավարությունը պետք է աջակցի ամեն հնարավոր ձևով, և ոչ թե այսպես անմիտ որոշումներով, այլ ռեալ, որ պետք են այսքան թեստեր, այսքան ֆինանս և այլն։ Էլ չեմ ասում այն մասին, որ հարց տվեցին, ասացին՝ ինչո՞ւ եք ստիպում, որ հիվանդացած, լավացած մարդիկ էլ դիմակ հագնեն, ասում է՝ իմունիտետը լավ չի զարգանում։ Կներեք, էլ ի՞նչ վակցինացիայի մասին է խոսքը։ Դա նույնպես բժշկական անգրագիտությունն է։ Ճիշտ է՝ ասում են, որ հիմա կան ինչ-որ վակցինաներ, որ իրենք են մտնում օրգանիզմի մեջ, գենետիկ ֆոնը փոխում և արտադրում, բայց դրանք փորձված բաներ չեն, մենք այն ազգը չենք, որն իրավունք ունի փորձադաշտ դառնալու որևէ վակցինայի համար»,- ընդգծեց նա։

Մեր հարցին, թե կորոնավիրուսի դեմ պայքարում լավագույն տարբերակը մեծ քանակով թեստավորում անե՞լն է, պարոն Անանիկյանն ասաց, որ կան տարբեր թեստեր, որոնցից ոչ բոլորն են ճիշտ։ Այնուամենայնիվ, լայնածավալ թեստավորում անելն ըստ նրա՝ ճիշտ կլիներ։

«Չնայած այսօր ունենք շատ դեպքեր, երբ բժիշկներն ասում են, որ թեստերն իրենց համար ոչ մի որոշիչ նշանակություն չունեն, և պետք է անպայման թոքերի KT հետազոտություն անել։ Օրինակ՝ Ֆրանսիայում, պարզվեց, որ այնտեղ կորոնավիրուսը հոկտեմբերից կա, այնպես որ դա էլ մի քիչ հարաբերական է։ Ես համարում եմ, որ խնդրին պետք էր մոտենալ համաճարակային օրենքների համաձայն, որոնք տարիներ շարունակ նշված են դասագրքերում և դրանից ելնելով պայքարել։ Դա ավելի արդյունավետ կլիներ»,- ընդգծեց նա։

Դրանցից մի քանիսը նշելու՝ մեր խնդրանքին ի պատասխան, պարոն Անանիկյանը ընդգծեց, որ ինքը համաճարակաբան չէ։

«Ես համարում եմ, որ դրանով պետք է զբաղվեն մասնագետները, որոնք դժբախտաբար լռում են, կամ էլ նամակներ են գրում նախարարությանը, բայց լսողն ո՞վ է»,- ասաց նա։

Պետրոս Անանիկյանը նաև դիմեց կառավարությանը․

«Սիրե՛ք ձեր ժողովրդին, խղճացեք, մենք այն ազգը չենք, որ կարող է դիմանալ այս ամենին։ Չի կարելի մեզ այսքան ճնշել, վախեցնել, և ամեն ինչում մեղադրել ժողովրդին։ Համավարակը չի վերջանում՝ ժողովուրդն է մեղավոր, դա շատ սխալ մոտեցում է»։