Իմ հաշվին չեք ապրելու, ա՛յ պորտաբույծներ․ Նարեկ Մանթաշյան
Իշխանական պորտաբույծները կամ որոշել են իմ հաշվին ապրել կամ դատական հայցերով ու ֆինանսական պահանջներով ինձ լռեցնել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Այլընտրանք» Հ/Կ համանախագահ Նարեկ Մանթաշյանը։
«Այսօր ստացել եմ ԴԱՀԿ-ի նամակը, իմ հաշիվներին և գույքի վրա 2.000.000 (երկու միլիոն) դրամ կալանքի որոշման ծանուցումով: ԴԱՀԿ-ի նամակից պարզ դարձավ, որ դա հայցի ապահովում է, իսկ հայցից քանի որ տեղյակ չէի, դատական միասնական տեղեկատվական համակարգից իմացա, որ հայցը իմ և մի շարք լրատվամիջոցների դեմ ներկայացրել է ոչ ավել ոչ պակաս արդարադատության նախարարի հայրը:
Հայցի առարկան, ըստ իրենց, զրպարտությունն է, իմ ենթադրությամբ՝ վերաբերում է իմ կողմից նախարարի միջոցով հորը բարևելու դրվագին:
Էն, որ Ալենը դատի ա տվել փող ա ուզում, էն, որ մարտի մեկի զոհերից մի քանիսի հարազատներին իշխանությունները ուղորդել էին դատի տալ ինձ ու փող ուզել, չէի բարձրաձայնում՝ գործը թողնելով իրավական հարթությունում, բայց հիմա, արդեն դատավորներին ստիպում են առանց վճռի կալանք դնել գույքիս ու հաշիվներիս, խոսում է մի բանի մասին, որ իրոք քիչ կա դատավոր, որ իշխանությանը կասի ոչ:
Եզակի անգամ կիսում եմ Արսեն Թորոսյանի տեսակետը՝ Այս վճիռը չեմ կատարելու...
Ինչ ասել եմ տեղին եմ ասել, չեմ փոշմանում, ներողություն չեմ խնդրելու, ասածս հիմնավորելու եմ, հետո էլ պահանջելու եմ ասածիս հիմքերով քրեական գործ հարուցվի ու կոռուպցիոներները պատժվեն:
Իմ հաշվին չեք ապրելու, ա՛յ պորտաբույծներ», գրել է Նարեկ Մանթաշյանը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg