Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Իմ ամբողջական անվստահությունն եմ հայտնում այս կառավարությանն ու վարչապետին․ Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

Ճիշտ ժամանակն է, որ իմ ամբողջական անվստահությունը հայտնեմ այս կառավարությանը եւ վարչապետին, հենց այն հարցերից ելնելով, որոնք վերաբերում են հայության անվտանգությանը, այսինքն՝ ե՛ւ ՀՀ, եւ ԱՀ եւ Սփյուռքի հայության։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է, Արցախի հարցերով փորձագետ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, ի պատասխան կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կետերը մեկնաբանելու խնդրանքին։

«Այս երկու տարի եւ 2,5 ամսվա ընթացքում ես լսել եմ ամենատարբեր կետեր, ամենատարբեր, այսպես կոչված, սկզբունքներ, որոնք, կներեք, արժեք չունեն։ Եվ չքննարկելով նրա այդ կետերը, ես անվստահություն եմ հայտնում վարչապետին։ Եվ թե որ կետերն էին կրկնում նախկին իշխանությունների ասածները, ես մերժում եմ այդ համեմատությունները։ Եթե դա իշխանափոխություն էր նախկինի հետ համեմատվելու համար, ես մերժում եմ այն, եթե հեղափոխություն էր՝ մերժում եմ այդ հեղափոխությունը։ Մեր ակնկալիքները ոչ թե հին իշխանության հետ համեմատություններն էին, այլ մեր ապագայի, մեր տեսլականի հետ համեմատությունները։ Կան այնպիսի վիրավորական համեմատություններ, նույն այդ Տավուշի դեպքերի օրերին․․․ Ուզում եմ ցավակցել մեր նվիրյալների ընտանիքներին, ինձ համար ամեն մի կորուստ հավասարազոր է հարազատ մարդուն կորցնելուն․․․ Եվ այդ օրերին համեմատություններ էին անում Ապրիլյան պատերազմի հետ, իսկ դա նշանակում է, որ ոչ Ապրիլյանի գինը գիտեն, ոչ Տավուշում տեղի ունեցածի, ոչ էլ հասկանում են Չինարիում կամ Այգեպարում ապրող մարդկանց։ Եվ այդ ֆոնին խաղաղության կոչերը ձեռառնելիք էին այն մարդկանց հանդեպ, որոնք իրենց կյանքով, այնտեղ ապրելով այդ թնդանոթների կրակոցների ձայնի ներքո, պայքարում են այդ նույն խաղաղության համար, ինչպես եւ արցախահայությունը։ Այդ կեղծ կոչերին հակառակ իրենք կյանքով են ու այնտեղ մնալով են պայքարում այդ խաղաղության համար։ Եվ այդ 7 կետերը, ոչ էլ նախկին 5 կետերը ինձ չեն հետաքրքրում։ Կսպասենք կտեսնենք հետագայում, արդյո՞ք իրենց խոսքում, ռազմավարությունում կամ մարտավարությունում փոփոխություն կմտցնեն, արդյո՞ք կհրաժարվեն այդ կրավորական բառապաշարից, մտապաշարից ու քաղաքականությունից, որը մինչեւ հիմա վարում են։ Այս անորոշությունը, որի մեջ հայությանը պահում են այս իշխանությունները, ավելի վտանգավոր է, քան այն որոշակիությունը, որ ներկայացնում էր առաջին նախագահը, ամբողջական սխալ, բայց նա պարզ արտահայտել է այն եւ ժողովուրդը մերժել է», ասել է Լարիսա Ալավերդյանը։


Արցախի փորձագետի խոսքով՝ հիմա մենք նորից լսում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչում, մինչդեռ ոչ մի բառ չի ասվում Արցախի տարածքային ամբողջականության անձեռմխելիության կամ սահմանների անքակտելիության մասին։

«Արցախը Ադրբեջանից ինքնորոշման իրավունքի ճանաչում չի մուրում։ Ադրբեջանը ոչ մի իրավունք չունի ճանաչել կամ ճչանաչել Արցախը։ Իշխանության բառապաշարից դուրս է մղվել Արցախի անկախություն եզրույթը, հիմա սպեկուլյատիվ ու ցածրակարգ մանիպուլյատիվ հայտարարություններ են անում Հայաստանին միացնելու մասին։ Ո՞վ չգիտի, որ ի սկզբանե Միացում շարժումն է եղել, հետո է Արցախը հրաժարվել դրանից, ո՞վ չգիտի, որ առաջին նախագահը համաձայն էր, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում բարձր կարգավիճակով։ Իսկ այսօրվա անորոշության մեջ ես չգիտեմ ինչ նպատակներ ունի իշխանությունը։ Ես չեմ վստահի, որ այսօրվա իշխանությունը արտահայտի Արցախի դիրքորոշումը։ Այն տոկունությունը, որ հանդես են բերել Արցախի իշխանությունները բոլոր այս տարիներին, ես համոզմունք չունեմ, որ այստեղ ունեն», նշել է Լ․Ալավերդյանը։

«Իսկ իշխանությունն այս օրերին չապացուցե՞ց, որ կարող է կազմակերպել երկրի պաշտպանության գործը» հարցին ի պատասխան, Լարիսա Ալավերդյանն ասել է, որ իշխանությունը հեղհեղուկ արտահայտություն է․

«Խոսքը Բանակի վստահության մասին է։ Լինի Հայաստանի, թե Արցախի սահմանները պաշտպանելը, որեւէ մեկը կասկած չունի, եւ այս առումով էլի շրջանառության մեջ են շպրտում «նրանք, ովքեր չեն վստահում իշխանություններին, բայց ձոնում են Բանակը, ուզում են սեպ խրել իշխանության ու Բանակի միջեւ» արտահայտությունը, այդ իշխանությունն է սեպ խրում բոլոր այն կետերում, որտեղ ինքը պետք է միաբանության կոչերով ու գործողություններով հանդես գա։ Իշխանության առաքելությունն ընդհանրապես մեկ բանում է՝ հաստատել քաղաքացիական համերաշխություն, մնացյալը մարդիկ անում են։ Ազգը, հասարակությունը բաղկացած է տարբեր շերտերից, իշխանության գլխավորագույն անելիքը նրանց համախմբելն է, համերաշխություն հաստատելը։ Իսկ այն, ինչ տեսնում եմ, ապացուցում է հակառակը։ Չեմ ասում մյուս ոլորտները, այդ թվում կրթության։ Վերջին կաթիլը եղավ ԿԳՄՍ նախարարության չափորոշիչները։ Ում են ձեռք առնում Հայ գրականությունից հայ բառը հանելով։ Ես սպասել եմ բավականին երկար, եւ հիմա հայտնում եմ իմ անվստահությունն այս իշխանությանը», ընդգծել է Լարիսա Ալավերդյանը։