Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը
Հայաստան

Խայտառակ ընտրություն է․ ԶԼՄ-ները՝ ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածության մասին

Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է իրավաբան Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։ Նրան գործադիրի այսօրվա նիստում ներկայացնելուց հետո լրատվական մեդիայում հայտնվեցին նրա եւ նրա ոչ անհայտ հոր մասին տարաբնույթ հրապարակումներ։ Վահրամ Ավետիսյանը իրավագիտության դոկտոր պրոֆեսոր է, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ, դատավորների միության նախկին փոխնախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է։ Դավիթ Ավետիսյանին, ինչպես գրել է hraparak.am-ը, դատական համակարգում շատ լավ են ճանաչում։

«Նրա աչալուրջ «հսկողության» տակ էին Սերժ Սարգսյանի օրոք կայացվում քրեական գործերով բոլոր դատավճիռները։ Չկար գեթ մեկ դատական ակտ, որը նախապես չհամաձայնեցվեր Դավիթ Ավետիսյանի հետ։ Քրեական գործերը քննող դատավորներն ամբողջ օրը «պապկաները թեւի տակ» շտապում էին Վճռաբեկ՝ Ավետիսյանից ցուցումներ ստանալու։ Նա Վճռաբեկի քրեական պալատի նախագահ է նշանակվել 2008 թվականի հունվարի 1-ին։ Քրեական արդարադատության ոլորտում նրա դերակատարումը եւ դատավորներին հնազանդեցնելու, նախագահականից կառավարելու գործընթացը հենց Դավիթ Ավետիսյանն է իրականացրել։

Այսինքն, կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանի 10-ամյա կառավարման ժամանակ բոլոր քրեական-քաղաքական դատավճիռները կայացվել են նրա կողմից եւ նրա անմիջական մասնակցությամբ, այդ թվում՝ մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների, նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ մյուսների դատավճիռները։ Հիմա նրա որդին իրականացնելու է Նիկոլ Փաշինյանի «սահմանադրական արդարադատությունը»՝ Հրայր Թովմասյանի եւ Ֆելիքս Թոխյանի փոխարեն», գրել է hraparak.am-ը։

«Խայտառակ ընտրություն է. Կոռուպցիայի հայր Դավիթ Ավետիսյանի փափկակենցաղ որդին չի կարող դառնալ ՍԴ դատավոր», գրել է 1in.am-ը։

Վահրամ Ավետիսյանը հանրությանը անհայտ թեկնածու է, որի թեկնածության վրա կառավարությունը թերևս կանգ է առել որպես մաքսիմում ապաքաղաքականացված թեկնածու՝ զերծ մնալով ավելորդ քննադատությունից, գրել է աղբյուրը եւ մանրամասն անդրադարձել նրա հոր գործունեությանը։

«Դավիթ Ավետիսյանը հայտնի է որպես կոռումպացված, նախկին իշխանության կամակատար դատավոր։ Ավետիսյանը հանրության հիշողության մեջ հատկապես մնացել է Մարտի 1-ի գործերով վճիռները դակելով։ Դավիթ Ավետիսյանը եղել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, երբ անազատության է դատապարտվել նախկին քաղբանտարկյալ, ներկայումս Դանիայում և Շվեդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը՝ դատապարտվելով 5 տարվա ազատազրկման։ Ավետիսյանի վճռով 5 տարվա անազատության է դատապարտվել նաև Աշոտ Մանուկյանը, 6 տարվա անազատության է դատապարտվել Արամ Բարեղամյանը, որի վերաբերյալ վերջերս Վճռաբեկ դատարանը արդարացման դատական ակտ կայացրեց։ Անազատության են դատապարտվել եղբայրներ Գագիկ ու Վարդան Ջհանգիրյանները (3 տարի), Գրիգոր Ոսկերչյանը (2 տարի), Դավիթ Մաթևոսյանը (3 տարի), Ժորա Սափեյանը (2 տարի 6 ամիս), Կարեն Թարխանյանը (4 տարի), Հարություն Ուռուտյանը (7 տարի), Հակոբ Հակոբյանը (5 տարի), Մասիս Այվազյանը (1 տարի 6 ամիս), Մկրտիչ Սափեյանը (2 տարի), Մյասնիկ Մալխասյանը (5 տարի), Հայկ Գևորգյանը (1 տարի 6 ամիս), Պետրոս Մակեյանը (3 տարի)։ Վահրամ Ավետիսյանի հոր՝ Դավիթ Ավետիսյանի թեթև ձեռքով են անփոփոխ մնացել նաև նախկին քաղբանտարկյալ, ներկայումս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի վերաբերյալ 7 տարվա անազատության վճիռները։

Մինչդեռ հիշեցնենք, որ այս տարվա մայիս ամսին Վճռաբեկ դատարանը արդարացրեց այդ նույն անձանց։ Մասնավորապես, Մարտի 1-ի գործով տարիներ առաջ ազատազրկված 9 քաղբանտարկյալի՝ Արմեն Ավագյան, Մասիս Այվազյան, Կարեն Թարխանյան, Դավիթ Աղայան, Վարդան Ջհանգիրյան, Արման Շահինյան, Դավիթ Մաթևոսյան, Խաչիկ Գասպարյան, Սամվել Հարությունյան, իսկ Արամ Բարեղյամյանի մասով դիմումը բավարարվել է մասնակի։ Մեղադրական դատավճիռների դեմ բողոք էր ներկայացրել ՀՀ դատախազությունը։ Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո դատարանները նրանց մեղավոր էին ճանաչել տարբեր հոդվածներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրել, բռնությամբ զանգվածային անկարգությունների մասնակցել, Արամ Բարեղամյանի դեպքում նաև՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառել»։

Փաստաբան, «Իրավունքի Եվրոպա» միավորում ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանն, ըստ կայքի, Դավիթ Ավետիսյանի որդու առաջադրումը ՍԴ դատավորի պաշտոնի համար, համարում է խայտառակություն։ Նրա խոսքով՝ դա արժեբանական հարց է, ու հետհեղափոխական Հայաստանում «կոռուպցիայի հայրերից մեկի որդին չի կարող դառնալ ՍԴ դատավոր»։

«Դավիթ Ավետիսյանը կոռուպցիայի հայրերից է, եթե չասեմ՝ թիվ մեկ հայրն է եղել։ Իսկ նրա որդին իր կյանքը կերտել է իր հոր կոռուպցիոն գործարքների հիման վրա, կարիերան կերտել այդ կոռուպցիոն գումարներով և հիմա չի կարող կանգնել ու ասել, թե կապ չունի իր հոր հետ կամ չի իմացել, թե իր հայրը ինչով է զբաղվել։ Եթե նա կանգնի ու հայտարարի դա, գուցե այլ քննարկում ունենանք, բայց վստահաբար մեկը, որը որևէ բանով Հայաստանում աչքի չի ընկել՝ բացառությամբ նրա, որ իր հայրը պատասխանատու է քաղբանտարկյալների կյանքերի խորտակման համար, հայտնի կոռուպցիոներ է, վստահաբար չի կարող լինել Սահմանադրական դատարանի դատավոր։ Բոլոր խելացի իրավաբանները գիտեն, թե Դավիթ Ավետիսյանը ով է։ Քրեական իրավունքը նախատեսում է անձնական պատասխանատվության սկզբունքը: Քրեական իրավունքում յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր սեփական գործողությունների կամ անգործության համար, բայց սա արժեքների խնդիր է, արժեբանական խնդիր է, ու նման մեկը, որը պատասխանատու է մեր պետությունում տեղի ունեցած բազում հանցագործությունների համար, իր որդու համար փափկասուն կյանք ապահովելու համար, նրա որդուն հետհեղափոխական Հայաստանում բերեն ու կարգեն ՍԴ դատավո՞ր։ Այո, որդիները պատասխանատու չեն հայրերի արարքների համար: Բայց արդյոք հայտնի կոռուպցիոների այս փափկակենցաղ որդուն իրո՞ք չկար այլընտրանք մեր պետությունում։ Ես չեմ հասկանում։ Կրկնում եմ՝ սա խայտառակ ընտրություն է»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասել է Լուսինե Հակոբյանը։

Վահրամ Ավետիսյանը ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն էր 2013 թվականից, բայց մեկ ամիս առաջ հրաժարական է տվել ու չի բացառվում, որ հենց այսօրվա նշանակմանը նախապատրաստվելու համար, գրել է Yerevan․Today-ը։

«Պետական կառավարման համակարգում նրա առավելագույն կատարած ծառայությունը օրենսդրական մեկ-երկու նախագծերի մշակմանը մասնակցությունն է եղել, զբաղեցրել է նաև համեստ պաշտոններ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ 1999-2002 թթ՝ ՀՀ գլխավոր դատախազության Արագածոտնի մարզի դատախազության ավագ քննիչ, 2008-2009թթ՝ գլխավոր դատախազության օտարերկրյա դատական ատյաններում պետական շահերի պաշտպանության բաժնի ավագ դատախազ, 2009թ․-ին նշանակվել է պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ:

Թեկնածուի կենսագրությունը վկայում է, որ ՍԴ դատավորի կառավարության առաջադրած թեկնածուն իրականում Սահմանադրության հետ որևէ կապ չի ունեցել, Վահրամ Ավետիսյանը քաղաքացիական իրավունքի մասնագետ է, բայց դարձել է իշխանահաճո կադր, ըստ ամենայնի՝ երկու լուրջ կապերի շնորհիվ:

Իրականում վաղուց էր եփվում այս իրավիճակին պատրաստ լինելու գաղափարը, և այս թեկնածուին ԵՊՀ-ից դեպի ՍԴ ճանապարհ հարթելու համար ախատել են լուրջ կապեր», գրել է Yerevan․Today-ը եւ ներկայացրել ուշագրավ փաստեր է թեկնածուի անձի ու անցյալի մասին:

«Բավական է մեկ ակնթարթով հետևել Կառավարության առաջադրած ՍԴ դատավորի ֆեյսբուքյան էջին՝ շատ բան պարզ կդառնա:

Բացի այն, որ Վահրամ Ավետիսյանը անկաշկանդ պարբերաբար «սրտիկել» է վարչապետ Փաշինյանի գրառումները՝ հավանաբար ցույց տալու, թե որքան շատ է այս իշխանության վարքագծին իր հավանելու դոզան, պարզվում է, ավանդաբար նաև աչքի է ընկել հեղափոխական կառավարության նախագծերը գովաբանող ներկայացուցչական գրառումներով: Վերջիններից մեկը, օրինակ՝ առանց դատական վճռի ապօրինի գույքի բռնագանձման մասին աղմկահարույց օրինագծին դրական արտահայտվելու մասին է, իսկ օրեր առաջ՝ բացօթյա տարածքներում պարտադիր դիմակ կրելու Փաշինյանի կոչն է փառաբանել՝ ու քննադատված որոշումը արդարացրել է իբր փոշոտ Երևանի աղտոտված օդով քայլելու սեփական փորձառությամբ:

Հատկանշական է, որ մեկ ամիս առաջ՝ հունիսի 22-ին, նա բավականին ուշագրավ գրառում է արել ֆեյսբուքում՝ անկախ դատական իշխանություն ունենալու պլանների մասին...

Ի դեպ, սա այն օրն է, երբ իշխանությունը հրատապ կարգով ԱԺ-ը քննարկման բերեց այսօրվա համար «ստեղծագործած» ՍԴ փոփոխությունների նոր աղմկահարույց նախագիծը, որը, ըստ էության, փոխարինելու էր եկել հանրաքվեի ճանապարհով Հրայր Թովմասյանին ու ՍԴ ևս 6 դատավորներին ազատելու իշխանության սցենարային պլանը: Իսկ այս փաստը հուշում է, որ շաղկապված գործընթացները վաղուց էին մտել եփվող պրոցեսների մեջ:

Ամենաուշագրավը, սակայն, ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի՝ նախկին իշխանության հետ ունեցած խորը ու ամենազգայուն կապն է.

Բանն այն է, որ Կառավարության առաջադրած ՍԴ դատավորի թեկնածուն իրականում ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է: Ընդգծենք, սա այն բարձրաստիճան պաշտոնյան է դատական համակարգում, ով ի պաշտոնե վարել է 2008-ի մարտի 1-ի գործով դատավարության գործընթացը, այլ կերպ ասած՝ ողբերգական դեպքերի բացահայտման ուղիղ պատասխանատու անձանցից մեկն է եղել, ով դեռ այն ժամանակներից է փայլուն ճանաչում մարտի 1-ի իրական կազմակերպիչներին, ու հավանաբար՝ այս առիթով էլ Նոր Հայստանում բազմաթիվ առիթներ է ունեցել շփվելու կամ համագործակցելու նրանց հետ:

Չմոռանանք, մարտի 1-ը Նիկոլ Փաշինյանի ողջ պաշտոնավարման ընթացքում միակ առանցքային թեման է, որի վրա կենտրոնացված է մի ամբողջ պետական կառավարման համակարգի ռեսուրս: Պարզ է, որ այս համագործակցությունը, տեսականորեն լրիվ հնարավոր տարբերակ է, գուցե այս կոնտակտով էլ կամուրջ են գցվել՝ ԵՊՀ-ից մինչև ՍԴ ու Դավիթ Ավետիսյանի որդուն դարձրել է ՍԴ դատավորի թեկածու:

Թե չէ ինչու՞ կամ ի՞նչ տրամաբանությամբ էր նախկիններից այդքան խորշող, նրանց «դուրսպրծուկ» համարող, մարտի 1-ի դատավարության գործով այսքան ազդեցիկ դերակատարի որդին այսօր համարվել իշխանության սրտի թեկնածու:

Կառավարությունում, իհարկե, նաև այլ կապեր են տեսնում ՍԴ թեկնածուի ու իշխանական օղակի միջև․ Yerevan.Today-ի աղբյուրը հուշում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի անունը: Ասում են՝ ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի նշանակումն ապահովելուց հետո, նախարարը հաջորդ ընկերոջն է մտցնում պետական կառավարման համակարգ՝ ի դեմս Վահրամ Ավետիսյանի: Մի ուշագրավ բացահայտում ևս. վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը, որը Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում հայտնվեց հեղափոխությունից հետո ու կարճ ժամանակ պաշտոնավարելուց հետո հրաժարականով հեռացավ՝ իր հոր հետ առնչվող Գլխավոր դատախազությունում քննվող քրգործի պարճառով, պարզվում է՝ ոչ վաղ անցյալում եղել է նաև ՍԴ դատավորի թեկնածուի հոր՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի օգնականը: Ուստի չի բացառվում, որ ուղիղ միջնորդություններից հետո վարչապետը գոնե մեկ անգամ լսել է թեկնածուի մասին խորհրդական Աննա Վարդապետյանի դրական կարծիքը՝ չխորանալով այս կապերի մեջ», գրել է Yerevan․Today-ը։