«Ոչ մի նախադրյալ չկար». Արման Աբովյանը՝ Բագրատյանի՝ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին
Ոչ մի խնդիր չի եղել եւ Սերգեյ Բագրատյանի՝ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու պատճառների մասին տեղյակ չեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Մեր հարցին, թե «Բարգավաճ Հայաստանի» համար այդ որոշումն անսպասելի՞ է եղել, Արման Աբովյանն ասաց. «Այո, ոչ մի նախադրյալ ընդհանրապես չկար»։
ԲՀԿ խմբակցության քարտուղարը չկարողացավ հստակ ասել՝ Սերգեյ Բագրատյանը մնալո՞ւ է որպես անկախ պատգամավոր, թե՞ խմբակցությունը պահանջելու է վայր դնել մանդատը:
«Եթե ինչ-որ բան լինի, անպայման կտեղեկացնենք»,- հավելեց նա։
Մենք փորձեցինք կապ հաստատել հենց Սերգեյ Բագրատյանի հետ, սակայն ապարդյուն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg