«Հայփոստը» ուշ է փոխանցումներ անում․ Ծառուկյանի պաշտպանները չեն ստացել Վերաքննիչի որոշումը
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը դեռեւս չի ստացել Վերաքննիչի որոշումը՝ հասկանալու համար՝ այն բողոքարկելու են, թե ոչ։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց նրա շահերի պաշտպան Էմին Խաչատրյանը։
Վերջինիս խոսքով՝ ուշացման պատճառի «մեղավորը» Հայփոստն է, արտակարգ դրության այս պայմաններում մյուս գործերով եւս որոշումները եւ այլ ծանուցումներ ուշ են ստանում։
Նա նշեց, որ բողոքարկման իրավունք են ստանում որոշումը ստանալու պահից։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8-ին բեկանել էր ընդդիմադիր գործիչ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկել նոր քննության։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։
Նա մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, թե քաղաքական հետապնդման է ենթարկվում կառավարության հրաժարականը պահանջելու համար։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg