«Իմ սերը թուրք ժողովրդի նկատմամբ ոչ ոքի համար գաղտնիք չէ». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 21-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով մահացած ադրբեջանցի զինծառայողների ընտանիքներին բնակարաններ և մեքենաներ նվիրելու միջոցառման ժամանակ հայտարարել է, որ իր սերը թուրք ժողովրդի նկատմամբ գաղտնիք չէ: Այս մասին գրում է minval.az կայքը:
«Այս օրերին մենք առաջինն աջակցություն ստացանք եղբայրական Թուրքիայից: Թուրքիայի Հանրապետության հարգելի նախագահ, իմ եղբայր Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցել է Ադրբեջանին, ասել է, որ գտնվում է Ադրբեջանի կողքին: Ցանկանում եմ իմ եղբորը երախտագիտությունս հայտնել աջակցության համար»,-ասել է Ադրբեջանի նախագահը:
«Ես նույնպես միշտ իմ հարգանքն եմ դրսևորել ընկերոջս ու եղբորս` Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ: Իմ սերը թուրք ժողովրդի նկատմամբ գաղտնիք չէ: Ես բազմիցս նշել եմ, որ այսօր աշխարհում չկան նման մերձավոր երկու երկրներ»,-նշել է Ալիևը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո