Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Քոչարյանի եւ մյուսների գործով դատական ​​նիստին միջնորդություններ են ներկայացվել դատախազների հեռացման մասին

Տուժած Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատախազների հեռացման մասին:

Ինչպես նշեց Ասլանյանը, միջնորդությունը կապված է դատախազների սուբյեկտիվ վերաբերմունքի հետ: Նա մանրամասն նշեց այն խախտումները, որոնցով իր պաշտպանյալը տուժող է ճանաչվել, նրան պատճառված վնասը հաստատող փաստաթղթերի բացակայությունը, այն փաստը, որը գործի շրջանակներում քաղաքացիական հայց ներկայացնելու նրա իրավունքները սահմանափակված են: Ընդ որում, քննությունը եւ վերահսկող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջոցներ չեն ձեռնարկել տեղ գտած խախտումները շտկելու ուղղությամբ:

Ելնելով վերը նշվածից՝ Էդուարդ Ասլանյանը միջնորդություն է ներկայացրել դատախազներ Պետրոս Պետրոսյանի եւ Գեւորգ Բաղդասարյանի հեռացման մասին։

Տուժող կողմի մեկ այլ ներկայացուցիչ՝ Սեդա Սաֆարյանը, կարծիք հայտնեց, որ միջնորդությունն անհիմն է: Մնացած տուժածները նույն կարծիքին էին:
Փաստաբան Հայկ Ալումյանն արձանագրեց կառավարության կողմնակալ մոտեցումը տուժածներին պատճառված վնասի փոխհատուցման հարցում:

«Պարզվում է, որ կա նաեւ երրորդ չափանիշ, որը նշված չէ թղթի վրա: Խոսքն այն մասին է, թե տուժած կողմը, նույնիսկ եթե մարմնական վնասվածքներ է ստացել, ինչ դիրք է զբաղեցնում այս գործով: Եթե ​​նա կարծում է, որ իրական մեղավորներն այս դահլիճում չեն, իսկ գործող իշխանությունները (ի պատասխան դատավորի առարկությանը՝ փաստաբանը վկայակոչեց դատարանի՝ վաղուց ուժի մեջ մտած որոշումը), արդար վերաբերմունքի հույս ունենալ չի կարող։

Ըստ երևույթին, պարոն Ասլանյանի վստահված անձն ի սկզբանե չէր կարծում, որ մեղավորներն այս դահլիճում են, ինչի հետ էլ կապված են խախտումները նրա նկատմամբ: Եթե ​​դատախազներն իսկապես նման մոտեցում են ցուցաբերել, դա ամոթալի է, եւ, իհարկե, նրանք պետք է հեռացվեն գործընթացից»,- ասաց փաստաբանը՝ միանալով միջնորդությանը:

Շարունակելով իր գործընկերոջ կարծիքը՝ փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ կան «լավ» եւ «վատ» տուժածներ: Իսկ գործնականում բաժանումն իրականացնում է դատախազությունը:

Իրավաբան Միհրան Պողոսյանը նշեց, որ անընդունելի բաժանումն իրականացվել է ի սկզբանե, եւ ստեղծված իրավիճակի համար մեղավոր են մեղադրողները, որոնք չեն վերացրել խնդիրն ամենասկզբում։ Փաստաբան Արամ Վարդեւանյանը միացավ իր գործընկերների կարծիքին եւ որպես դատախազության ապօրինի գործողություններ նշեց վերջին օրինակը՝ մեղադրող կողմի միջնորդությունը, որի էությունը պաշտպանությունը պաշտպանությանը միջնորդության իրավունքից զրկելն էր։

Միջնորդագիրը պաշտպանեցին նաեւ փաստաբաններ Վարդգես Գեւորգյանը եւ Էրիկ Ալեքսանյանը: Գեւորգյանը նշեց, որ երբ պաշտպանական կողմը պահանջում է հեռացնել դատախազին, դա սպասելի է, սակայն երբ նույնը պահանջում է տուժածը, դա խոսում է քննության լուրջ խնդիրների մասին:
Ինչպես եւ սպասվում էր, դատախազները դեմ հանդես եկան: Պետրոս Պետրոսյանը կտրուկ բողոքարկեց սուբյեկտիվ մոտեցումը՝ հայտարարելով, որ բոլոր տուժածները վնասի փոխհատուցում են ստացել: Ինչ վերաբերում է Ալումյանի կողմից հնչեցրած «երրորդ չափանիշին», ապա Պետրոսյանը հիշեցրեց, որ վնասը դատախազությունը չի փոխհատուցել, իսկ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը փոխանցվել են տուժածներին։

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը համարեց, որ միջնորդությունը հակասություններ է պարունակում ե այն որպես ծիծաղելի որակեց՝ նշելով, որ միջնորդությունը փորձում է խաբել դատարանին: Հայտարարությանն առարկեց փաստաբան Հայկ Ալումյանը: «Դատախազը մեղադրում է տուժողի ներկայացուցչին անտրամաբանության մեջ: Եկեք տեսնենք, թե քանի անգամ է դատախազությունը փոխել իր կարծիքն այս գործընթացի շրջանակներում»,- հիշեցրեց փաստաբանը՝ շեշտելով, որ դեռ մի քանի տարի առաջ դատախազությունը հակառակն էր պնդում, ինչ ասում է հիմա։

Հերքելով դատախազների բազմաթիվ հայտարարությունները՝ Ասլանյանը վստահեցրեց, որ եթե դատախազությունը փորձի հեռացնել իրեն գործընթացից, ապա նա կպահանջի իրեն վկայի կարգավիճակ տալ, քանի որ նա շատ բաների ականատես է եղել 2008-ի մարտի 1-ին եւ 2-ին:

Ընդհանուր առմամբ, չնայած հանգիստ խոսքին, Ասլանյանը բավականին կոշտ էր խոսում: «Թող չփորձեն օգտագործել իշխանական լծակները ճնշման համար: Ես ճշմարտությունն եմ ասում»,- նախազգուշացրեց Ասլանյանը՝ խնդրելով հաշվի առնել, որ ինքը գիտի օրենքները, ունի իր տեսակետը եւ մտադիր է պաշտպանել այն: Ըստ նրա՝ դատախազությունը չի պաշտպանում տուժածների շահերը, այլ մանիպուլացնում է դրանք:

Որոշումը կայացնելու համար դատարանը հեռացավ խորհրդակցությունների սենյակ: Որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 17: 50-ին: