Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

ՌԴ-ն միջուկային զենքով հրետանի մոտեցրեց Ադրբեջանի սահմանին. եթե միջուկային, ուրեմն՝ միջուկային

Ռուսաստանը հայտարարեց, որ ոչ մի կողմին չի սատարում, երկու կողմին էլ զսպվածության կոչ արեց և ռազմական խաղեր անցկացրեց Հյուսիսային Կովկասում՝ չծրագրված հրետանի հանեց զորախաղերի, այն դեպքում, երբ օպերատիվ նշանակության հրետանու դեպքում զգուշացնում են, եթե լավ հարաբերություններ մեջ ես հարևաններիդ հետ, որ այս տիպի զենք էլ է օգտագործվելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ Վովա Վարդանովը։

«Դրանք այն թնդանոթներն էին, որոնք կարողանում են տակտիկական միջուկային զենք օգտագործել։ Եվ այդ միջուկային զենք օգտագործելու հնարավորություն ունեցող հրետանին Հյուսային Կովկասում զորախաղերի մասնակցեց, անմիջապես այն բանից հետո, երբ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարը հայտարարեց, որ կարող են հարվածել Մեծամորի ատոմակայանին։ Փաստորեն թվում է, թե Ռուսաստանը չեզոք դիրք է գրավել, բայց միջուկաին զենք օգտագործելու հնարավորություն ունեցող հրետանին մոտիկացրեց Ադրբեջանի սահմաններին, ցույց տալով, որ եթե միջուկային է, ուրեմն միջուկային է և դու չես կարող գնալ նման քայլերի»,- ասաց նա։

Վովա Վարդանովի խոսքով՝ Ադրբեջանն ունի հրթիռներ, որոնց հեռահարությունը թույլ տալիս է հարվածել Մեծամորի ատոմակայանին։

«Նախիջևանի կողմից իրենք կարող են խփել հրթիռներով, օրինակ՝ «Սմերչով» որը 70 կմ եւ ավելի հեռու թիրախների խոցում է ապահովում։ Թուրքերի կոմից 30 կմ է հեռու սահմանը, լիքը զենքեր ունեն, որ խփում են 40 կմ և ավելի։ Կարճ ասած՝ խփել կարող են, ինչքանով դա իրենց կհաջողվի, դա արդեն այլ խնդիր է, խփել կարող են, բայց խոցե՞լ։ Ցանկացած ատոմակայան ունենում է այդ երկրի լավագույն հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունը։ Մեր հակաօդայինն ու հակահրթիռայինը համատեղ է ռուսների հետ։ Փաստորեն ատոմակայանի վրա հովանոցի դեր խաղում են ոչ միայն մեր հակաօդային ուժերը, այլև 102-րդ բազայի հակաօդային ուժերը, որտեղ ներկա է նաև «Ս 400»-ը, որը Հայաստանի բանակը չունի։ Կարճ ասած՝ շատ դժվար է լինելու խոցել։ Խոցելու դեպքում էլ բնապահպանական լուրջ հետեւանքներն ավելի նվազ հավանական են, որովհետև նույնիսկ պատերազմական իրավիճակներում ինչ-որ պաշտպանական համակարգեր կան»,- ընդգծեց նա։

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Հայաստանը «անպայման պետք է հատուցի» հայ-ադրբեջանական բախումների և ադրբեջանցի զոհված զինծառայողների համար։ Մեր հարցին, թե հաշվի առնելով այս հայտարարությունը, հավանակա՞ն է, որ սահմանին իրավիճակը սրվի, թե՞ հարաբերական անդորրը սահմանին կշարունակվի, Վովա Վարդանովն արձագանքեց․

«Այնպես չի, որ սովետական բանակն անթերի է կռվել, ոչ մի հանցանք չի գործել, կամ ամերիկյան, անգլիական բանակները։ Բնական է՝ խաղաղ բնակիչներ էլ են սպանել, քաղաքներ են ավերել։ Հիշենք Դրեզդենի ոչնչացումը, Համբուրգում 200 000 շինություն ոչնչացնելը, դրանք հսկայական նյութական վնասներ են։ Բայց ոչ մեկը դրա համար Գերմանիային չվճարեց, որովհետև Գերմանիան պարտվել էր։ Հիմա մենք պարտվե՞լ ենք, ո՞ւմ, այդ սպիտակ ու սև ոչխար պահողների ժառանգներին, մենք ոչ մեկին չենք պարտվել, որ վճարենք»,- ընդգծեց Վովա Վարդանովը։

Այնուամենայնիվ, ըստ Վովա Վարդանովի, սահմանին պարբերաբար լարվածություն կլինի։ Ամեն ինչի պետք է պատրաստ լինել, պատրաստ պետք է լինի ոչ միայն բանակը, այլև բնակչությունը։

«Ամեն մարդ պետք է ունենա իր թաքստոցը, ցանկացած ճարտարապետ, որն առանց ապաստարանի շենքի կառուցման թույլտվություն է տալիս, այդ ճարտարապետին պետք է դատել, նույնիսկ իմ լավ բարեկամ, ընկեր Արթուր Մեսչյանին, եթե նման թուղթ է ստորագրել։ Որովհետև մենք պատերազմի մեջ ենք։ Եթե մեր ժողովուրդը չի հասկանում, բայց դուք գիտակ եք, խնդրում եմ՝ ուշքի եկեք, շինության թույտվությունը միան ապաստարանի դեպքում, դա լինի առանձնատուն, թե բնակելի շենք։ Մենք պիտի փորով երիտասարդներ չունենանք, մենք պիտի է չաղլիկ աղջիկներ չունենանք, բոլորը պետք է զենքին տիրապետել իմանան»,- ընդգծեց նա՝ շարունակելով, որ մեր գյուղերը ոչ թե սահմանամերձ պետք է կոչվեն, այլ սամանապահ, որտեղ բնակիչները ամեն ինչի պատրաստ են։

Մեր հարցին, թե ի՞նչ է արվում այդ ամենին հասնելու համար, ազատամարկտիկը նշեց, որ շատ քիչ բան, բայց 2016թ․-ից հետո նկատելի տեղաշարժ կա։

«Մինչև 2016թ․-ը մեր զինվորականությանը թվում էր, որ իրենք միշտ հաղթող են լինելու, քանի որ թուրքերին ծեծել էին։ 2016թ․-ը ցույց տվեց, որ իրենք մեկ է խաղաղ բնակչության, կամ կամավորականների, մոբիլիզացիոն ռեսուրսի կարիք են ունենալու լուրջ բախումների ժամանակ և սկսել են որոշ աշխատանքներ տանել։ Եթե հիշում եք, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց ակտիվ ռեզերվի ստեղծման մասին, համոզված եմ՝ այդ աշխատանքները տարվում են։ Մեր «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության կամավորական գումարտակը դրա անբաժան մասն է, մենք կադրեր ենք պատրաստում, բայց դա շատ քիչ է»,- ասաց նա։

Անդրադառնալով խոսակցություններին, թե հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը դիրքերը բարելավել է, Վովա Վարդանովն ասաց, որ Տավուշի այն հատվածները, որոնք հակառակորդի հսկողության տակ էին, մի սար կար, որը բաժանում է լեռնային և դաշտային Տավուշները։

«Ղարադաշ կոչվող՝ Սև քարի այդ հատվածը շատ ընտիր դիրք է, միանշանակ չէ, որ այդ դիրքը թուրքերի ձեռքն է։ Վա՞տ է, լավ է, թող մեր հողից ռադ լինեն։ Որտեղ հնարավոր է դա պետք է անես առանց զոհ, հիմա բաներ են խոսում, որ եթե զոհեր լինեն, պետք է այդ քայլին չգնաս, բայց պատերազմի եւայդ դիրքը հակառակորդի ձեռքում թողնելու դեպքում հազարավոր զոհեր ենք ունենալու»,- նշեց նա։

Վովա Վարդանովն ամփոփելով խոսքը, կոչ արեց․

«Հայեր ուշքի եկեք, թուրքը կողքներիս է, մենք էլ իրենց հանգիստ ծեծող ենք։ Եթե չչաղանանք, քիչ բուկներս լցնենք, մի քիչ մկաններ է պետք լցնել եւ ուղեղ, էդ երկուսն իրար հետ օրերից մի օր կբերի Արևմտյան Հայաստանի ազատագրման»։