Բերման է ենթարկվել Վրաստանի նախկին նախագահի փեսան
Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսա Մինդիա Գոգոչուրին բերման է ենթարկվել մի քանի մեղադրանքով, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն։
Համաձայն տարածված տեղեկատվության՝ Գոգոչուրին բերման է ենթարկվել Շեքվեթիլի հանգստավայրի նորաոճ «Պարագրաֆ» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպից հետո։
Վրաստանում հաստատում են փաստը, սակայն մասնամասներ չեն հաղորդում։
Գոգոչուրին բերման է ենթարկվել «բռնություն» եւ « հրազենի ապօրինի պահպանում» հոդվածների հատկանիշներով։
Մինդիա Գոգոչուրին Գեորգի Մարգվելաշվիլիի խորթ դստեր՝ Մաշո Չիչիուայի քաղաքացիական ամուսինն է։ «Մթավարի» հեռուստաալիքին տված մեկնաբանություններում նախկին առաջին տիկինը հայտնել է, որ դեպքի մասին ոչինչ չգիտի։ Նրա խոսքով՝ Մաշոն եւ Մինդիան արդեն վաղուց բաժանվել են եւ միմյանց հետ կապ չեն պահպանում։
Գոգոչուրիի անունը բազմիցս շրջանառվել է քրեական հայտարարություններում։ 2018 թվականի դեկտեմբերին նա բերման էր ենթարկվել Թբիլիսիում հատուկ գործողության ժամանակ հանցագործության մասին թաքցնելու եւ զենքի ապօրինի ձեռքբերման համար։
Նույն թվականի հուլիսին նա տեղափոխվել էր հիվանդանոց ոտքի հատվածում դանակով հասցված երեք վնասվածքով։ Իսկ ավելի վաղ՝ 2017 թվականի հունվարին, Գոգոչուրիի ուղղությամբ կրակել էին։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո