«Մեր ռազմավարական ներդրողը Մեծ Բրիտանիան է». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 16-ին երկրի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռավար հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան հանդիսանում է Ադրբեջանի ռազմավարական ներդրողը: Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը:
«Մեր ռազմավարական ներդրողը Մեծ Բրիտանիան է: Առաջ մենք այդ հարաբերությունները վերլուծում և դրանց նայում էինք նաև Եվրոպական միության պրիզմայով: Սակայն այսօր Մեծ Բրիտանիան այլևս Եվրամիության անդամ չէ, մեր փոխադարձ հետաքրքրությունը միմյանց նկատմամբ օրեցօր աճում է»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևի խոսքով` բրիտանական British Petroleum ընկերությունը հանդիսանում է Ադրբեջանի ռազմավարական գործընկերը:
«Անցյալ տարի մենք նշեցինք համագործակցության 25-ամյակը, և դեռ կհամագործակցենք ամենաքիչը 25-30 տարի: Իհարկե, դա դրական կերպով է ազդել երկկողմ հարաբերությունների վրա, բայց երկու կողմերի կարծիքն էլ այն է, որ մենք պետք է ավելի շատ աշխատենք ոչ նավթային ոլորտում: Այդ կապերն էլ մեզ համար շատ կարևոր են»,-ասել է Ալիևը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ դժգոհություն է հայտնել երկրի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքից` նշելով, որ «որոշ դիվանագետներ դավաճանել են երկիրը»:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո