Ինչո՞ւ է ժամանակավոր դադար վերցրել Արթուր Վանեցյանը
«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դադարեցրել է կուսակցաշինական աշխատանքները, մասնավորապես մարզերում տարածքային կառույցներ ստեղծելը: Որպես պատճառ նշվում է այն, որ Վանեցյանը դժվարանում է մարդիկ գտնել՝ կուսակցությունում ներգրավելու համար...
«Փաստ» թերթը, սակայն, տեղեկացավ, որ այս պահի պասիվության պատճառը բոլորովին այլ է:
«Սկզբից կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները, այնուհետ՝ կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ կորոնավիրուսով հիվանդանալը, այժմ էլ՝ լարված իրավիճակը սահմանին ստիպում են առավել պասիվ քայլերի գնալ եւ ժամանակավոր դադարներ վերցնել... Ֆորսմաժորային իրավիճակից հետո դուք կտեսնեք, թե իրականում որքան մեծ է կուսակցությանն անդամագրվել ցանկացողների թիվը»,- փոխանցեց մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը